Քաղցկեղով հիվանդների եւ վերապրածների սիմպոզիում՝ 4-րդ բժշկական համագումարի շրջանակում

20 հունիսի, 2015  19:33

2015 թվականի հուլիսի 4–ին 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Երեւանում տեղի կունենա «Քաղցկեղով հիվանդների եւ վերապրածների» 1–ին համաժողովը Հայաստանում։

Այն տեղի կունենա Երևանի պետական բժշկական համալսարանի հանդիսությունների դահլիճում։ Կազմակերպիչն է՝ Արյունաբանների և ուռուցքաբանների հայկական ասոցիացիան։

Մասնակիցները կստանան 3 ՇՄԶ կրեդիտ։

Կոնտակտային հեռախոս՝ +374 60 62 15 36։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում