• Latest news

Նորածինների ներկայությամբ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան հղիության ընթացքում ծխելը

23 հունիսի, 2015  13:48

Այն նորածինները, որոնք ներկայությամբ ծխում են, արդեն տաս տարեկան հասակում ավելորդ քաշ եւ նույնիսկ ճարպակալում են ձեռք բերում: Ավելին՝ մինչեւ երեք տարեկան  նորածինների ներկայությամբ ծխելը նույնքան վտանգավոր է երեխայի համար, որքան հղիության ընթացքում ծխելը:

Ինչպես ցույց տվեցին նախկինում իրականացրած հետազոտությունները, ծխախոտի մեջ պարունակվող քիմիկատները ազդում են երեխայի ուղեղի զարգացման վրա (ինչպես նաեւ պտղի զարգացման վրա հղիության ընթացքում), ինչի արդյունքում երեխան, այլ խնդիրներից զատ, որոնք ի հայտ են գալիս ծխելու արդյունքում, սկսում է նախապատվություն տալ յուղոտ սննդին: Այդ պատճառով տաս տարեկան հասակում այսպիսի երեխայի մոտ գոտկատեղի շրջանում ճարպ է կուտակում, եւ մարմնի զանգվածի ինդեքսի ավելի մեծ ցուցանիշ է ձեռք բերում:

Պրոֆեսոր Լինդա Պագանին ու Montreal University-ի նրա գործընկերները իրենց նոր հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են 2055 ընտանիքների եւ նրանց երեխաների տվյալները եւ պարզել, որ այն երեխաները, որոնք պասիվ ծխող էին դարձել, իրապես ավելի մեծ քաշ ունեին՝ այն երեխաների համեմատ, որոնք պասիվ ծխող չեն: 10 տարեկան հասակում քաշի այս տարբերությունը կարող է այդքան էլ նկատելի չլինել, սակայն ապագայում պասիվ ծխելն ու ավելորդ քաշը կարող են լուրջ հետեւանքների հանգեցնել:

Բացի այդ՝ ծխախոտի ծուխը, գիտնականների խոսքով, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի մի շարք կարեւոր համակարգերի զարգացման վրա (մասնավորապես, ուղեղի ու հորմոնալ համակարգի զարգացման վրա)՝ մանավանդ մանկական տարիքում, երբ օրգանիզմը աճում է ու զարգանում: Գիտնականները զգուշացնում են, որ պասիվ ծխելը կարող է նաեւ վնաս հասցնել երեխայի իմունային համակարգին ու սրտի աշխատանքին:

Տարբեր տվյալներով՝  ամբողջ աշխարհում երեխաների ավելի քան 40 տոկոսը պասիվ ծխող է հանդիսանում: Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ այդ երեխաներն իրականում ավելի շատ են, սակայն ծնողնրը շատ հաճախ չեն ուզում խոստովանել, որ ծխում են երեխայի ներկայությամբ:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Nicotine and Tobacco Research ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll