Տատիկների վնասակար սովորությունները կարող են ազդել ոչ միայն նրանց երեխաների, այլեւ թոռների առողջության վրա, նշում են Լոս Անջելեսի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները:
Մասնավորապես, խոսքը գնում է թոռների ասթմատիկ հիվանդությունների մասին: Հետազոտության համաձայն՝ արտաքին գործոններն ու քիմիական նյութերը, որոնք ժամանակին ախտահարել են տատիկի օրգանիզմը, կարող են նրա ժառանգների մոտ ասթմայի զարմացան պատճառ դառնալ:
Լաբորատոր առնետների վրա իրականացրած փորձարկումների արդյունքում գիտնականները փորձել են պարզել, ազդում է արդյոք ծխելը հետագա սերնդների առողջության վրա: Հղի կրծողները ամեն օր նիկոտինի մեկ չափաբաժին էր ստաում, ինչի արդյունքում լույս աշխարհ եկան ասթմայով հիվանդ կրծողներ: Ասթմայով տառապող առնետները, նույնիսկ չենթարկվելով նիկոտինի ազդեցությանը, ժամանակի ընթացքում եւս ասթմայով հիվանդ առնետներ էին լուսյ աշխարհ բերում:
Ժամանակակից երեխաների մոտ ասթման հանդիսանում է ամենատարածված հիվանդություններից մեկը: Եվ, գիտնականների խոսքով, կարելի է պնդել, որ դրան է նպաստել նրանց տատիկների անառողջ ապրելակերպը, որն էլ հանգեցրեց գենետիկական փոփոխությունների: Ընդ որում՝ նույնիսկ եթե երեխայի ծնողները երբեք չեն ունեցել վնասակար սովորություններ, փոքրիկի մոտ ասթմայի զարգացման հավանականությունը, միեւնույն է, բարձր է լինելու՝ ժամանակին վնասակար սովորություններ ունեցած տատիկի պատճառով:
Նիկոտինը շատ լուրջ ազդեցություն ունի մարդու եւ կենդանիների գենոմի վրա՝ նկատելիորեն բարձրացնելով շնչառական հիվանդություների նկատմամբ հակվածությունը: Կան նաեւ այլ արտաքին գործոններ, որոնք բացասաբար են ազդում հղի կանանց վրա, արդյունքում այս ամենը ազդում է ոչ միայն երեխաների, այլ նաեւ թոռների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում