Մեկ շաբաթից Երեւանում կմեկնարկի Միջազգային 4-րդ բժշկական համագումարը

25 հունիսի, 2015  16:34

Մեկ շաբաթից Երեւանում կմեկնարկեն Միջազգային 4-րդ բժշկական համագումարի աշխատանքները: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն առողջապահության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ, ինչպես նաեւ ազգությամբ հայ բժիշկներ ու բուժքույրեր: Միջոցռաման ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:  

Համագումարը, որի պլենար նիստը տեղի կունենա «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հուլիսի 2-4-ը, մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից գլխավորը այն է , որ այն տեղի է ունենում Ցեղասպանության հարյուրամյակի տարում: Այս հանգամանքի հետ կապված՝ որպես համագումարի աշխատանքների երկու հիմնական ուղղություն ընտրվել են վերարտադրողական առողջությունը, ինչպես նաեւ վաղաժամ մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է սիրտ-անոթային ու քաղցկեղային հիվանդություններին:

Համագումարի երկրորդ հիմնական յուրահատկությունն այն է, որ կազմակերպվելու են սատելիտաին սիմպոզիումներ: Հուլիսի 1-ին եւ 4-ին տեղի են ունենալու մի շարք սիմպոզիումներ (10-ից ավելի)՝ տարբեր ուղղություններով (նյարդաբանություն, մանկաբուժություն, քաղցկեղի բուժում, պալիատով բժշկություն), որոնց ընթացքում դասախոսություններով հանդես կգան Համուգումարի հյուրեր հանդիսացող օտարերկրյա մասնագետները: Սիմպոզիումների մասնակցությունը, ի տարբերություն Համագումարի մասնակցության, անվճար կլինի: Սիպոզիումների ծրագրերին կարելի է ծանոթանալ  մեր կայքի Իրադարձությունների օրացույց էջում:  

Համագումարի ընթացքում կշոշափվեն նաեւ Հայաստանում եւ ԼՂՀ-ում առողջապահական ոլորտի խնդիրները, բժշկության ոլորտի տեխնիկական առաջընթացը, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ:

Միջոցառման երրորդ օրը ամբողջությամբ նվիրվելու է Հայաստանի ու Սփյուռքի բժիշկների համագործակցության հարցին, այդ համագործակցային ռազմավարությանն առնչվող հարցերին:

Միջոցառման պաշտոնական լեզուներն են անգլերենն ու հայերենը:

Կայք՝ www.4imca.am

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/4imca?fref=ts

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում