Ինչու՞ է մաշկը ամռանն ավելի արագ ծերանում

28 հունիսի, 2015  16:33

Շատ մարդիկ սիրում են ամառ ու շոգ, սակայն հենց ամռանն է մարդու օրգանիզմը ավելի արագ ծերանում: NEWS.am Medicine –ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ երեւույթի պատճառներից մի քանիսը:

1.Արեւ

Մարդկանց մեծամասնությունը արեւից պաշտպանող քսուկներ չի օգտագործում: Ավելին՝ ոչ բոլորն են օգտագործում այդ քսուկները նույնիսկ հանգստի ժամանակ: Այնինչ ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի ծերացման հիմնական պատճառներից են:  Այս ճառագայթները քայքայում են կոլագենն ու այլ կարեւոր նյութերը, որոնք պահավուոմ են մաշկի երիտասարդ տեսքը:

2. Օդորակիչ

Շոգ եղանակին օդորակիչը փրկություն է թվում, սակայն այն զրկում է օդը խոնավությունից, ինչի պատճառով մաշկը ջրազրկվում է, չորանում, սկսում ծերանալ:

3. Լողավազան

Լողավազաններում պարունակվող քլորը արեւի համադրությամբ շատ մեխ վնաս է հասցնում մաշկին ու մազերին: Ներկված մազերով ցանկացած մարդ գիտի, ինչ հետեւանքներ է ունենում լոզվազանը ինչպես սանրվածքի, այնպես էլ մազերի գույնի համար:

4. Լույս

Վառ լույսի պատճառով մենք շատ հաճախ կկոցում ենք աչքերը, ինչի պատճառով աչքերի շուրջ կնճիռներ են ի հայտ գալիս:

5. Հողաթափեր

Հողաթափերը կարող են հարմար լինել, սակայն չի կարելի դրանք կրել շատ երկար: Եթե ոտնաթաթը զրկվի հենարանից, դա կհանգեցնի առողջական մի շարք խնդիրների՝ ներառյալ մեջքի շրջանում, ազդրերում, ծնկներում ցավը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում