• Latest news

Ծխող կանայք ավելի հաճախ են մահանում կրծքագեղձի քաղցկեղից

26 հունիսի, 2015  11:51

Դաշտանադադարի տարիքին դեռեւս չհասած տարիքի ծխող կանայք ավելի հաճախ են մահանում կրծքագեղձի քաղցկեղից երիտասարդ տարիքում, զգուշացնում են Tohoku University գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է 848 պացիենտ, որոնք 1997-2007 թվականների ընթացքում բուժվել են ճապոնական հոսպիտալներում: Գիտնականները սկզբում պարզել են, ծխում են արդյոք կանայք, իսկ այնուհետեւ հետեւում էին նրանց առողջությանը մինչեւ 2010 թվականը:

Գիտնականները պարզել են, որ դաշտանադադարի տարիքի չհասած կանայք, որոնք ծխում էին 21.5 տարվա ընթացքում, ավելի քան երեք անգամ ավելի հաճախ էին մահանում տարբեր պատճառներով, եւ 3-4 անգամ ավելի հաճախ էին հեռանում կյանքից կրծքագեղձի քաղցկեղի հետեւանքով: Նման կապ չէր գրանցվել դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց շրջանում, նրանց մոտ ռիսկերն առանձնակի չէին տարբերվում: Վաղաժամ մահվան հավանականությունն առավել նկատելի է երիտասարդ կանանց շրջանում, որոնց ուռուցքները ախտահարել են միանգամից էստրոգենի ու պրոգեստերոնի ռեցեպտորները, ինչպես նշում են գիտնականները:

 «Ընդհանուր առմամբ, մեր աշխատությունը անմիջական խորհուրդ է տալիս ծխող կանանց, - նշում են հետազոտողները, - Հույս ունենք, որ մեր ստացած տվյալները կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Մարդիկ պետք է հրաժարվեն ծխախոտից, եթե ցանկանում են մահանալ ծերությունից»:

Հիշեցնենք, որ բազմաթիվ զարգացած երկրներում թոքերի քաղցկեղը դարձել է կանանց շրջանում ամենատարածված հիվանդությունը՝ շրջանցելով կրծքագեղձի քաղցկեղը, ինչն իր հերթին կապված է 1960-70-ական թվականներին ի հայտ եկած ծխելու մոդայի հետ:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Cancer Science ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll