10 բժշկական սխալ, որոնք թույլ են տալիս նույնիսկ լավ բժիշկները

12 հուլիսի, 2015  17:12

Սխալներ թույլ են տալիս նույնիսկ փորձառու բժիշկները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 սխալ, որոնք թույլ են տալիս նույնիսկ փորձառու բժիշկները:

1. Սխալ ախտորոշում. Չնայած ախտորոշման ժամանակակից մեթոդների եւ բազմաթիվ անալիզների, թեստերի ու մարմնի սկանավորման մեթոդների առկայությանը՝ սխալ ախտորոշումը ամենատարածված բժշկական խնդիրներից է:

2. Ոչ ճիշտ պացիենտի բուժում. Կլինիկայի աշխատակիցները երբեմն շփոթում են նույն անուններով պացիենտներին եւ կարող են մեկ պացիենտի համար նախատեսված բուժումը օգտագործել մեկ այլ մարդու բուժման համար: Որպես դա տեղի չունենա, խնդրեք բուժանձնակազմին եւս մեկ անգամ ճշգրտել ձեր անունը, ազգանունը, որպեսզի Ձեզ ոչ մեկի հետ չշփոթեն:

3.  Դեղերի ոչ ճիշտ համակցում: Անպայման տեղեկացրեք Ձեր բժշկին բոլոր այն հավելումների մասին, որոնք Դուք ընդունում եք: Պատմեք Ձեր ալերգիայի մասին, եթե այն կա: Դա թույլ կտա խուսափել դեղերի ոչ ճիշտ համակցումից ու կողմնակի ազդեցությունից:

4. Խնդիրներ հիգիենայի հետ: Նույնիսկ հիվանդանոցներում կան բազմաթիվ ախտածին միկրոբներ: Այդ պատճառով համոզվեք, որ բուժանձնակազմը պրոցեդուրաներից առաջ լվացել է ձեքրեը:  

5. Վիրահատություններ սխալ տեղում:  Agency for Healthcare Research and Quality-ի համաձայն՝  սխալ օրգանների կամ մարմնի մասերի վրա սխալ վիրահատությունների 100 տոկոսը կարելի է կանխարգելել: Համոզվեք, որ վիրահատությունից առաւ վիրաբույժը ստույգ գիտի, որտեղ եւ ինչ է վիրահատում:

6. Գործողությունների կոորդինացման խնդիրներ:  . Երբեմն լինում է, որ բժիշկը չգիտի, ինչ են անում մյուս բժիշկները, ինչի արդյունքում Դուք կարող եք սխալ բուժում ստանալ: Համոզվեք, որ գոնե բժիշկներից մեկը սոտւյգ գիտի այն ամենի մասին, ինչ անում են մնացած բժիշկները:

7. Չափազանց շատ անալիզներ ու դեղեր: Չափազանցությունը ոչ միշտ է օգտակար: Հարցրեք բժշկին, այդ անալիզների կարիքն ունեք թե ոչ: Հատկապես զգույշ եղեք այն հետազոտությունների հետ, որոնց ընթացքում Ձեր մարմինը ճառագայթվելու է:

8. Երկար սպասումներ հերթերում:  Որոշ կլինիկաներում պացիենտները ստիպված են երկար սպասել հերթի մեջ, եթե նույնիսկ լուրջ խնդիրներ ունեն, որոնք անհապաղ միջամտության կարիք ունեն:

9. Վիրաբուժական «նվերներ»: Ցավոք, վիրաբույժները երբեմն պացիենտների մարմնում մոռանում են գործիքներ ու այլ իրերը, որոնք այնտեղ չպետք է լինեն:

10. Օդի պղպջակներ արյան մեջ: Սա սխալ է, որը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ պացիենտի համար:  Եթե կրծքավանդակի անցքը ճիշտ չփակվի (խողովակը հեռացնելուց հետո), վերքի մեջ կարող են պղպջակներ հայտնվել, որոնք էլ կկանխեն օդի մուտքը դեպի թոքեր, երիկամներ, ուղեղ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում