Ինչու՞ են ծնկի վնասվածքներն ավելի շատ կանանց մոտ լինում

9 հուլիսի, 2015  22:43

Ծնկի վնասվածքները սպորտով զբաղվող կանանց մոտ ավել հաճախ են լինում՝ մարզիկ տղամարդկանց համեմատ: Ինչու՞: Գիտնականները փորձել են գտնել այս հարցի պատասխանը:

1. Ցատկելու ընթացքում կանանց մոտ առաջին հերթին ակտիվանում է ազդրի դիմացի մակերեսի մկանը, այնինչ տղամարդիկ օգտագործում են ազդրի հետեւի մասի մկանը: Դրանից է կախված ծնկային հյուսվածքների ծանրաբեռնվածությունը: Գոյություն ունի կարծիք, որ այն մարզիկները, որոնք ցատկելուց հետո լայն դրված ոտքերով են վայրէջք կատարում, ավելի հազվադեպ են վնասում ծնկները: Կանանց մեծ մասը, սակայն այդ վայրէջքը կատարում է մոտ դրված ծնկներով, ինչն էլ ավելի հավանական է դրաձնում վնասվածքները:

2. Հոգնածությունը եւս կապ ունի: Եթե մարզիկը հոգնել է, նա, շատ ավելի հավանական է, եւս մոտ դրած ծնկներով վայրէջք կկատարի:

Ինչպե՞ս պահովագրվել ծնկի վնասվածքներից:

Մասնագետի վերահսկողության պայմաններում մարզումները կարող են ազդել ոտքերի ուժի վրա եւ ցատկերի ճիշտ տեխնիկա յուրացնել: Ընդունված է կարծել, որ հենց ճիշտ մարզումներն են նվազեցնում վնասվածքի հավանականությունը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում