Հղի կանանց ութսուն տոկոսը չի սահմանափակում ալկոհոլի օգտագործումը. գիտնականներ

13 հուլիսի, 2015  20:40

Աշխարհի շատ երկրներում կանայք չեն սահմանափակում ալկոհոլի օգտագործումը նույնիսկ հղիության ընթացքում: Այս մասին են հայտնում գիտնականները, որոնց հոդվածը լույս է տեսել BMJ ամսագրում:

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 17 244 կանանց Անգլիայից, Ավստրալիայից, Իրլանդիայից ու Նոր Զելանդիայից: Մասնակից կանայք խոստովանեցին, որ չէին փորձում սահմանափակել ալկոհոլի օգտագործումը նույնիսկ հղիության ժամանակ: Հարցվածների 15-70 տոկոսը հայտնեցին, որ հղիության առաջին չորս ամիսներին խմում էին շաբաթը մեկ-երկու անգամ: Հայտնի դարձավ նաեւ, որ ալկոհոլի սիրահար կանանց մեծ մասը բնակվում է Իրլանդիայում՝ կանանց 90 տոկոսն ալկոհոլ էր օգտագործում մինչեւ հղիության, իսկ 82 տոկոսը չհրաժարվեցին դրանից նույնիսկ հղիանալուց հետո:

Հատկանշական է, որ կրթվածության մակարդակն ու որոշ այլ գործոններ ազդում են ապագա մայրերի ակլոհոլային վարքագծի վրա: Ամենաքիչը խմում էին այն կանաք, որոնք բարձրագույն կրթություն ունեին, ոչ առաջին երեխայով հղիները, ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք տարիքը չէր գերազանցում 39 տարեկանը: Բաից այդ՝ գիտնականներին հաջողվեց պարզել, ծխելը ավելի հավանական էր դարձնում այն, որ ապագա մայրը կարող է նաեւ խմել հղիության ժամանակ:

Հիշեցնենք, որ բժիշկները նշում են, որ ալկոհոլի օգտագործումը հղիության ժամանակ շատ վտանգավոր է, քանի որ կարող է պտղի մոտ մի շարք խնդիրենրի պատճառ դառնալ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում