Այս հարցի պատասխանը ստանալու համար երկու 35-ամյա միաձվանի երկվորյակ-բժիշկներ իրականացրել են երկու թեստ: Քրիս եւ Քսան վան Տուլլեկենները իրականացրել են մեկ ամիս տեւողությամբ փորձարկում, հաղորդում է the Daily Express-ը:
Այն ժամանակ, երբ Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի բժիշկն անցել է ճարպերի ցածր պարունակությամբ եւ ածխաջրերի բարձր պարունակությամբ դիետայի, Քսանը՝ Նյու Յորքի Ֆորդհեմի համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենը, ընտրել է ճարպերի բարձր եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետա:
Համաձայն հոդվածի, որը Քսանը հրապարակել է The Daily Mail-ում, երկու եղբայրներն էլ նիհարել են, բայց Քսանը մի քիչ ավելի շատ է նիհարել՝ մեկ ամսվա ընթացքում նա կորցրել է ինը ֆունտ:
Եզրակացության մեջ եղբայրները հաստատել են, որ սննդակարգից բաղադրիչներից մեկի՝ ճարպի կամ շաքարի, հեռացումը նիհարելու խնդրի լուծում չէ: Բացի դրանից, բրիտանացի երկվորյակները եզրահանգման են եկել, որ քաշի ավելացման հարցում իրական չարագործներն են վերամշակված սննդամթերքները, որևոնց մեջ առկա է ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ համակցություն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում