Թուլությունն ու հոգնածությունը կարող են ծանր հիվանդության ախտանիշ լինել

17 հուլիսի, 2015  15:22

Եթե Դուք մշտապես հոգնածություն եք զգում կամ թուլություն, և 40 տարեկան չեք դեռ, մի հապաղեք և գնացեք բժշկի, քանի որ այդ ախտանիշները կարող են խոսել արյան լուրջ հիվանդության՝ միելոդիսպլաստիկ համախտանիշի մասին:

Այս մասին են պատմում Լիլի Համալսարանի (ԱՄՆ) արյունաբանները: Նրանց խոսքով՝ միելոդիսպլաստիկ համախտանիշը վտանգավոր է նրանով, որ կարող է վերածվել սուր լեյկոզի:

Միելոդիսպլաստիկ համախտանիշը արյան ծանր հիվանդությունների շարքին է դասվում: Դրա զարգացման ընթացքում ոսկրածուծի բջիջները նորմալ չեն զարգանում, ինչի արդյունքում նվազում է արյան կանաչ բջիջների քանակը: Հիվանդությունը կարող է հանգեցնել սուր լեյկոզի:

Գիտնականների խոսքով, ավելի ուշադիր պետք է լինեն այս հիվանդության նկատմամբ այն մարդիկ, որոնք աշխատանքի բերումով առնչվում են քիմիկատների հետ:

Մյուս կողմից՝ մասնագետներև դեռևս չգիտեն հիվանդության զարգացման ստույգ պատճառներն ու մեխանիզմը: Կարծիքներից մեկի համաձայն՝ այն գենետիկական պատճառներ ունի, իսկ արտաքին գործոնները՝ ծխելը, չարքաշ աշխատանքը միայն կատալիզատորի դեր են խաղում:

Մասնագետների խոսքով՝ պաշտպանվել արյան հիվանդություններից հնարավոր չէ, սակայն հնարավոր է կանխարգելել դրանք: Դրա համար անհրաժեշտ է առողջ կենսակերպ վարել, հրաժարվել ծխելուց, լիարժեք սնվել, այցելել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում