Ինչու եւ ինչպես են գազավորված ըմպելիքները վնաս հասցնում մեր առողջությանը

31 հուլիսի, 2015  15:43

Շատերը լսել են այն մասին, որ գազավորված ըմպելիքներն ու հյոթերը վնասակար են առողջության համար, սակայն ոչ բոլորը գիտեն՝ ինչու: Մեծ Բրիտանիայի մասնագետները պատմում են, թե իչով են վտանգավոր գազավորված ըմպելիքները:

Խնդիրներ ատամների հետ

Գազավորված ըմպելիքներում պարունակվող ածխաթթու գազը, որի շնորհիվ այնտեղ պղպջակներ են ի հայտ գալիս, ածխաթթու են ստեղծում, որը հանգեցնում է ատամների էմալի աստիճանական քայքայմանը: Հենց այդ պատճառով են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել գազավորված ըմպելիքների օգտագործումն ու օգտագործել այն միայն սնվելու հետ մեկտեղ, երբ բերանում ինտենսիվանում է թքարտադրությունը, քանի որ դրա միջոցով վնասազերծվում է ածխաթթուն:

Աղի ավելցուկ

Գազավորված հանքայի ջրի որոշ տեսակներ մեծ քանակությամբ աղ են պարունակում: Դրա ավելցուկը օրգանիզմում կապված է բաձր զարկերակային ճնշման ու սրտի հիվանդությունների՝ ավելի հավանական դառնալու հետ: Բացի այդ՝ աղը բարդացնում է հեղուկի դուսրբերումը օրգանիզմից:

Ինտենսիվ գազարտադրություն

Գազավորված ըմպելիքի ածխաթթու գազը մարսողական համակարգում գազի ավելորդ ծավալներ է ստեղծում: Որոշ մարդկանց մոտ այն կարող է լուրջ դիսկոմֆորտ առաջ բերել, իսկ բորբոքված աղիքի համախտանիշով մարդիկ շատ ավելի վատ զգացողություններ կունենան: Այդ մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել գազավորված ըմպելիքներ օգտագործելուց:

Շաքար

Գազավորված ըմպելինքերում շատ բարձր է շաքարի պարունակությունը: Դեռեւս 2012-ի ԱՄՆ Բանգորի համալսսարանի գիտնականները պարզեցին, որ, որ օրական ընդամենը երկու բաժակի օգտագործումը ստիպում է մարդուն ավելի շատ բարձր կալորիականության մթերքեր ուտել: Այս ամենն էլ նպաստում գիրանալուն ու ճարպակալմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում