2022 թվականին Հայաստանում կգրանցվի քաղցկեղային հիվանդությունների 10 հազար նոր դեպք

4 փետրվարի, 2014  12:55

Հայաստանւմ թոքերի քաղցկեղը շարունակում է մնալ առաջատարի  դերում տղամարդկանց մոտ, իսկ կանանց շրջանում գերակշռող դիրքը պահպանում է կրծքագեղձի քաղցկեղը: Այս մասին փետրվարի 4-ին մամլո-ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան,  Ազգային ուռուքաբանական կենտրոնի տնօրեն՝ Հայրապետ  Գալստյանը:

Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների, 2020 թվակնին կանխատեսվում է  ուռուցքային հիվանդությունների մոտավորապես 20  միլիոն նոր դեպք, մահացությունը կկազմի միջինը 10  միլիոն: Հենց այս պատճառով էլ, ամբողջ աշխարհի ուռուցքաբանները փորձում են  ամեն ինչ անել ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար, ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին,  ապա 2002 թվականին Հայաստսանում գրանցվել է  5737 նոր դեպք, իսկ 2012 թ-ին՝ 7877: Եթե 2002 թվականին  100 հազար բնակչին բաժին էր ընկնում 179 ուռուցքային հիվանդ, ապա տասը տարի անց այս թիվը աճել է մինչեւ 240-ը:

Մասնագետների հաշվարկով, 2022 թվականին Հայաստանում կգրանցվի  քաղցկեղային հիվանդությունների 10 հազար նոր դեպք, եւ ինչպես հիմա, այնպես էլ տասը տարի անց ամենահաճախը կլինեն թոքերի, կրծքագեղձի, միզապարկի եւ շագանակագեղձի քաղցկեղը:

Խոսելով Ազգային ուռուցքաբանական կենտրոնի հագեցվածության մասին, Հ. Գալստյանը նշեց, որ  վերջին երեք տարվա ընթացքում կենտրոնը հագեցվել է նորագույն տեխնոլոգիաներով, որոնց թվին է պատկանում կոմյպուտերային տոմոգրաֆիան, շարժական ռենտգեն սարքավորում, մամոգրաֆիա, ուլտրաձայնային սարքավորում, տարբեր օրգանների հետազոտման համար կիրառվող ժամանակակից էնդոսկոպներ(ստամոքս, միզապարկ, կանացի օրգաններ), ռադիոիզատոպային հետազոտական լաբորատորիա եւ СПЕКТ տեսախցիկ: Կետրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքը հագեցվել է  հեռահար ճառագայթային բուժման համար սարքավորումով (ТЕРАГАМ), ինչպես նաեւ էլեկտրոնների շվեդական գծային արագացուցիչներով (Electa):  Դրա շնորհիվ հնարավոր դարձավ հիվանդների բուժումն իրականացնել եվրոպական չափանիշների համապատսախան:

Տնօրենը հաղորդեց նաեւ, որ այս տարի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կենտրոնին կտրամադրի նոր համակարգչային տոմոգրաֆ՝ ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ապահովելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում