Սրտի հիվանդությունները, որոնք հանգեցնում են ինֆարկտի եւ ինսուլտի, տարիք չեն ճանաչում: Բարեբախտաբար կան բաներ, որոնք կարելի է անել երիտասարդ տարիքում՝ մնացած ամբողջ կյանքի ընթացքում առողջ մնալու համար:
Համաձայն Նյու Յորքի Լենոքս Հիլլ հիվանդանոցի սրտաբան բժիշկ Տարե Նարուլայի, երիտասարդների մոտ սրտի հիվանդությունների առաջացումը կախված է գենետիկ գործոններից եւ կենսակերպից:
«Մենք գիտենք, որ ծխելը ամենամեծ ռիսկի գործոնն է, հատկապես երիտասարդների մոտ սրտային հիվանդությունների եւ ինֆարկտի առաջացման համար,- ասաց Նարուլան,- Ինչպես նաեւ երիտասադրների մոտ սրտի կաթված հրահրում է կոկաինը: Բացի այդ, եթե մարդիկ նախատրամդրված են խոլեստերինի բարձր մակարդակի, կամ նրանք հիպերտոնիկ են կամ ավելորդ քաշ ունեն, այդ ամենը նշանակություն ունի սրտի կաթվածների առաջացման համար»:
Ինֆարկների եւ ինսուլտների կանխարգելման համար Նարուլան խորհուրդ է տալիս, որպեսզի 20 լրացած բոլոր անձիք ստուգեն իրենց ճնշումը յուրաքանչյուր երկու տարին մեկ, իսկ խոլեստերինը՝ հինգ տարին մեկ, տեղեկացնում է Fox News-ը։
«Մենք միշտ ընտանեկան անամնեզ ենք կազմում,- ասում է Նարուլան,- մենք ստուգում ենք խոլեստերինի մակարդակը, ճնշումը, կա՞ արդյոք նրանց մոտ շաքարախտ, ինչքա՞ն են նրանք մարզվում, արդյոք ծխում են կամ խմում, եւ այդ ամենի հիման վրա հաշվարկվում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը մոտակա տասը տարում»:
40 – 79 տարեկան մարդու համար հաշվարկում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը կախված ընտանեկան անամնեզից եւ կենսակերպի գործոններից: Եթե ռիսկը կազմում է 7,4% եւ ավելի, այդ մարդկանց հաճախ ստատիններ են նաշանակում, դեղամիջոցներ , որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը:Որոշ մարդկանց օգնում է ասպիրինը:
Չնայած մարդիկ չեն կարող վերահսկել ընտանեկան անամնեզը եւ տարիքը, Նարուլան կոչ է անում բոլորին ավելի լավ հասկանալ կենսակերպի ռիսկի գործոնները, որոնք նպաստում են սրտի հիվանդություններին, այսպիսով նրանք կարող են խուսափել վնասակար սովորություններից, եւ, վերջին հաշվով, կանխարգելել հիվանդությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում