• Latest news

Պոռնոֆիլմերի դիտումը թմրանյութի պես կախվածություն է առաջացնում

17 օգոստոսի, 2015  23:43

Գիտնականները պարզել են, որ պոռնոֆիլմերի դիտումը թմրանյութի պես կախվածություն է առաջացնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են հոգեբանության JAMA գիտական ամսագրում, գրում է Daily Mail-ը։ Գերմանացի գիտնականները պարզել են, որ որքան շատ է մարդ դիտում էրոտիկ ֆիլմերը, այնքան նրա ուղեղն ավելին է պահանջում։

Մարդը կախվածություն է ստանում ոչ թե դիտումից, այլ տրամադրությունից, որն առաջանում է պոռնոֆիլմերի դիտման ժամանակ առաջացած հորմոններից։

Դոֆամինը արյան մեջ ավելանում է՝ ապահովելով տրամադրությնա բարձրացում։ Դոֆամինի նման շեշտակի աճն էլ կախվածություն է առաջացնում։

Նշվում է նաեւ, որ պարբերաբար պոռնոֆիլմեր դիտողները ավելի քիչ են հաճույք ստանում ավանդական սեքսից։

Քեմբրիջի համալսարանի գիտնականներն իրենց հերթին նշել են, թե պոռնոֆիլմերից կախվածությունը միայն որոշ մարդկանց մոտ է լինում, որոնք ծնվել են գլխուղեղի որոշակի կառուցվածքով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll