ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժիշկները փսխող սարք են ստեղծել: Մեքենայի կառուցվածքը փոքրացված մոդել է, որը նմանակում է բերանի բացվածքի, կերակրափողի եւ ստամոքսի աշխատանքը եւ կազմված է խողովակներից եւ տեսախցկներից: Սարքը հնարավորություն է տալիս վերահսկել փսխվող զանգվածի ճնշումը եւ ծավալը, որը ստամոքսից կերակրափողով հասնում է բերան: Այդ եղանակով հնարավոր կլինի հետազոտել մարդու բնական ռեֆլեքսները: Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են PLoS One ամսագրում:
Սարքի բերանից խողովակ է երեւում: Փսխող սարքը գիտնականները ստեղծել են լայն վաճառքում նման սարքի բացակայության պատճառով:
Փսխահյութը նմանակում է տարբեր լուծույթներ, որոնք իրենց հատկություններով (մասնավորապես` մածուցիկության) նման են բնօրինակին (մարսողության տարբեր փուլերում): Գիտնականները ցանկանում են սարքն օգտագործել փսխուքի վարակահարուցիչային եւ այլ մասնիկների տարածումն ուսումնասիրելու համար:
Նորոհարուցիչների (աղիքային գրիպ առաջացնող) դերում գիտնականներն օգտոգործում են մարդու համար անվնաս MS2 մանրէակուլներ: Գիտնականների խոսքով, հիվանդների փսխուքային զանգվածում վարակահարուցիչային մասնիկների կենտրոնացումը չափազանց գերազանցում է առողջների մոտ նման կենտրոնացման աստիճանը: Վարակաբանների կողմից այդ հարցի ուսումնասիրությունը կարեւոր է ծանր հիվանդությունների կանխարգելման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում