Ինչպե՞ս կարող է ճարպակալումը ազդել ձեր ֆերտիլության վրա

6 փետրվարի, 2014  22:17

Ավելորդ քաշը կարող է խանգարել ձեզ հղիանալ: Ճարպակալումը կարող է տարբեր կերպ ազդել ձեր եւ ձեր զուգընկերոջ ֆերտիության վրա:

1.  Ճարպակալումը ազդում է ձեր հորմոնների վրա

Երբ ձեր մարմնի զանգվածի ցուցանիշը «հավելյալ քաշ» (ՄԶՑ-ն ՝ 25-29.9) կատեգորիայից անցնում է «Ճարպակալման» ( ՄԶՑ-ն  30 եւ ավել) կատեգորիա, ձեր օրգանիզմում կարող են հորմոնալ փոփոխություններ տեղի ունենալ: Բնական հորմոնների մակարդակի փոփոխությունը զգալիորեն նվազեցնում է հղիանալու ձեր շանսերը, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան։ 

2.  Ճարպակալումը հանգեցնում է ինսուլինի հանդեպ կայունության

Ճարպակալմանը զուգահեռ տեղի ունեցող հորմոնալ խանգարումները հաճախ հանգեցնում են ինսուլինի հանդեպ  կայունության:  Դա շաքարախտի հիմնական ռիսկի գործոնն է, բայց դա կարող է նաեւ ազդել  ֆերտիլության վրա եւ  հանգեցնել ոչ նորմալ դաշտանային ցիկլերի: Ինսուլինի հանդեպ կայունությունը կարող է անօվուլյացիայի հանգեցնել, վիճակ, երբ օրգանիզմում ձվազատում տեղի չի ունենում, ինչն էլ  արգելակում է բեղմնավորումը:

3. Ճարպակալումն ազդում է հղիության վրա

Ճարպակալումը խնդրաշատ է դարձնում բեղմնավորումը, լինի դա  բնական հղիություն թե օժանդակ տեխնոլոգիաների միջոցով, օրինակ՝ արտամարմնական բեղմնավորմամբ՝ԱՄԲ: Դա նաեւ մեծացնում է վիժումների զարգացման ռիսկը:

4. Ճարպակալումը նաեւ նվազեցնում է ձեր զուգընկերոջ պտղաբերությունը

Տղամարդկանց մոտ ճարպակալումն առաջացնում է տեստոստերոնի  նվազեցում, ինչը կարող է անպտղության հանգեցնել:  Բացի դրանից, էռեկտիլ դիսֆունկցիան ավելի հաճախ հանդիպում է գեր տղամարդկանց շրջանում:

Եթե վերը նշված  խնդիրները ձեզ խառնաշփոթի մեջ են գցել, մի անհանգստացեք, դուք եւ ձեր զուգընկերը կարող եք լավացնել հաջողության հասնելու եւ նիհարելու հնարավորությունները:  Երբ դուք նիհարում եք, հորմոնալ խանգարումները եւ ճարպակալման այլ հետեւանքները կարող են նվազել: Դուք կարող եք սկսել աշխատել ձեր կյանքի դրական փոփոխությունների վրա՝ կանոնավոր ֆիզիկական վարժություններ արեք, նվազեցրեք սննդի չափաբաժինը եւ  առողջ սնունդ ընտրեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում