Կարելի՞ է «արգելված» մթերք ուտել դիետայի ժամանակ

5 սեպտեմբերի, 2015  11:58

Դիետա պահող մարդկանց կարելի՞ է օգտագործել «արգելված» մթերքներ, օրինակ քաղցրավենիք: Այս հարցը հուզում է հավանաբար բոլոր նրանց, ովքեր երազում են նիհարել: Տեսնենք, թե ինչ են այս մասին մտածում մասնագետները

Զանազան դիետաներով արգելվող մթերքների մեծ մասը այնքան էլ օգտակար չէ առողջության համար: Սովորաբար դրանք ճարպոտ ու քաղցր մթերքներ են, որոնք օրգանիզմին ոչ մի վիտամին ու միներալ չեն տալիս, բայց դրա փոխարեն այն ծանրաբեռնում են դատարկ կալորիաներով ու նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը:

Սակայն ամերիկյան դիետոլոգ Էլիսոն Ջոնսոնը համարում է, որ այդ սննդամթերքից ընդմիշտ հրաժարվել չարժե, հենց թեկուզ որովհետեւ արգելքները երբեք արդյունավետ չեն լինում ու միայն ուժեղացնում են որեւէ արգելված բան ուտելու ցանկությունը:

Բոլոր դիետա պահողներին ծանոթ է որեւէ արգելված բան ուտելու տանջալից ցանկությունը: Ավելի լավ է մի փոքր տրվել գայթակղությանը, քան անընդհատ ստուգել սեփական տոկունությունը եւ կամքի ուժը:

Սակայն ինչպես ընդգծել է դիետոլոգը, վնասակար ու «արգելված» մթերքները պետք է գրագետ ձեւով ուտել: Նախ չի կարելի դրանք ուտել անընդհատ:

«Ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե շաբաթական մեկ կամ երկու անգամ դուք ձեզ թույլ տաք որեւէ արգելված բան: Բայց այդ զիջումներն ավելի հաճախակի չպետք է լինեն »,-ասում է դիետոլոգը:

Երկրորդ, նախապատվությունը պետք է տալ բնական մթերքներին . Ջոնսոնի խոսքով ՝ շատ ավելի ճիշտ է ուտել մի քիչ սերուցքային պաղպաղակ, քան ավելի մեծ քանակության «ցածրկալորիական» պաղպաղակ, որի մեջ արոմատիզատորներ, ներկանյութեր ու շաքարի բավականին վնասակար փոխարինողներ կան:

«Ընտրեք գեղեցիկ մթերքներ, որոնք բավականության կպատճառեն ոչ միայն իրենց համով, այլեւ տեսքով: Կերեք քաղցրավենիքը դանդաղ, վրայից խմելով ջուր: Յուրաքանչյուր նման «զիջումից» հետո ավելացրեք բանջարեղենի ու մրգերի գործածումը, բայց մեղքի զգացումով մի տառապեք »,- խորհուրդ է տալիս դիետոլոգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում