Ամերիկյան հետազոտողները կազմել են «Հիվանդությունների գլոբալ դարաշրջան» զեկույցը որում աշխարհի 108 պետություններից ստացած տեղեկությունների հիման վրա ներկայացրել են մահացության հիմնական պատճառները: Զեկույցը կազմել են Սիեթլի՝ Առողջության ցուցանիշների ու գնահատման Վաշինգթոնի անվան ինստիտուտի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ նրանք վերլուծել են 79 առավել տարածված գործոններ, որոնք ազդում են մահացու ելքի հավանականության վրա:
Արդեն երկար տարիներ աշխարհի երկրների մեծ մասում մահվան հիմնական պատճառը զարկերակային բարձր ճնշումն է: Ուշագրավ է, որ հիպերտոնիայի հետ միասին տղամարդկանց ու կանանց նույնքան զանգվածային «մարդասպան» է ճանաչվել ծխելը:
Աշխարհում կանանց եւ տղամարդկանց մահացության տասը հիմնական պատճառներն են.
1. Հիպերտոնիա
2. Ծխելը
3. Մարմնի զանգվածի բարձր գործակիցը
4. Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը
5. Աղի մեծ պարունակությամբ սննդակարգը
6. Մրգերով աղքատ սննդակարգը
7. Մթնոլորտային օդի աղտոտվածությունը
8. Շինություններում օդի աղտոտվածությունը
9. Խոլեստերինի բարձր մակարդակը
10. Ոգելից խմիչքը
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում