Առողջ կենսակերպը ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհում, ու դրա համար էլ մեր շուրջն անընդհատ տեղեկություններ են պտտվում այն մաիսն, թե ինչպես կարելի է մեր կյանքն ավելի լավը դարձնել: Սակայն որոշ սովորություններ, որոնք հասարակության մեջ օգտակար են համարվում, իրականում այդպիսին չեն ու կարող են Ձեզ ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ:
Դիետիկ կոլա
Ոմանք կարծում են, թե սովորական գազավորված ըմպելիքը դիետիկով փոխարինելը լավ մտահղացում է: Բայց իրականում դիետիկ կոլան նույնքան վնասակար է, որքան սովորականը: Ավելին, «զրո կալորիա» պարունակող գազավորված ըմպելիքը պարունակում է նաեւ ասպարտամ ու մի շարք այլ ոչ օրգանական քիմիական նյութեր, որոնք նստվածք են տալիս օրգանիզմում: Արհեստական քաղցրացուցիչները ավելացնում են քաղցր սննդի պահանջը ու ստիպում են ավելի շատ ուտել ` հետեւաբար նաեւ ավելորդ քաշ հավաքել;
Յուղազրկված կաթ
Շատերն են խոսում ավանդական կաթը յուղազրկված կաթով փոխարինելու անհրաժեշտության մասին, սակայն շվեդ գիտնականները պարզել են, որ յուղոտ կաթ, սերուցքային կարագ եւ սերույցք գործածողները ավելի հազվադեպ են դառնում ճարպակալման զոհ նրանց համեմատ, ովքեր սիրում են յուղազրկված կաթնամթերք օգտագործել ;
Էլեկտրոնային ծխախոտ
Ոմանք համարում են, որ էլեկտրոնային ծխախոտը այնքան վնասակար չէ, որքան ավանդականը, բայց իրականում այն նույնքան վտանգավոր է, պարզապես ծխախոտի փոխարեն Դուք ուրիշ քիմիական միացություններ եք շնչելու, որոնք նույնպես վնասակար են Ձեր թոքերի, ինչպես նաեւ ընդհանուր առողջության համար: Ավելին, էլեկտրոնային ծխախոտի օգնությամբ ծխելուց հրաժարվելու հավանականությունը կազմում է ընդամենը... 14 տոկոս: Նույն հաջողությամբ կարելի է ծխելու դեմ պայքարել սառը հնդուհավի օգնությամբ: Իրականում, մարդիկ սկսում են ծխախոտի երկու տեսակներն էլ ծխել, ինչն ավելի վատ է:
Էներգետիկ բատոնչիկներ
Ոմանք համարում են, որ տնային կերակրատեսակները ավելի լավ է փոխարինել էներգետիկ բատոնչիկներով: Եթե դուք ուզում եք որեւէ առողջարար ու օգտակար բան ուտել հիմնական ճաշերի ընդմիջումներին, ապա ավելի լավ է ընտրեք խնձոր, տանը պատրաստված մրգային աղցան, կամ էլ թյունոսով սենդվիչ: Էներգետիկ բատոնչիկներում չափազանց շատ շաքար ու ածխաջրածին կա:
Աշխատասեղանի մոտ կանգնելու սովորություն
Սովորական գրասեղանը կանգնած դիրքով աշխատելու համար նախատեսված սեղանով փոխարինելը դժվար թե օգուտ տա ձեզ: Այո, նստակյաց աշխատանքը ավելացնում է սրտային հիվանդությունների, քաղցկեղի, նաեւ երկրորդ տեսակի շաքարախտի հավանականությունը: Բայց մի շտապեք կանգնած աշխատել, երկար կանգնելը նույնպես առողջական խնդիրներ է առաջացնում ` այդ թվում ցավեր ոտքերում ու մեջքի մասում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում