✕

Տեստոստերոնի ցածր մակարդակը՝ իրական հիվանդությո՞ւն

8 փետրվարի, 2014  11:03

Տեստոստերոնի ցածր մակարդակը տղամարդկաց մոտ կարող է հիվանդության պատճառ լինել, սկսած դեպրեսիայից եւ ավարտած կրծքի մեծացումով:

Եւ քանի որ տեստոստերոնի մակարդակը կարող է կարգավորվել դեղերի միջոցով, ագրեսիվ դեղագործական շուկայի համար դա վերածվել է իրական խնդրի՝ եթերը լցված է գովազդային հոլովակներով, որոնք ցույց են տալիս միջին տարիքի հիմար տղամարդկանց, ովքեր վերափոխվում են էներգիայով լի մարզիկների եւ ինքնավստահ սիրեկանների:

Արդյոք տեստոստերի ցածր մակարդակը բուժման կարիք ունեցող իրական խնդիր է, չնայած տեստոստերոնային թերապիայի հետ կապված պոտենցիալ ռիսկի հետ, թե՞ դա ուղղակի դեղագործական ընկերությունների երազանքն է: Պատասխանը կարող է թաքնված լինել այն հարցում, թե ինչ է իրենից ներկայացնում տեստոստերոնի ցածր մակարդակը, տեղեկացնում է Fox News-ը։

Ինչ՞ն է հրահրում տեստոստերոնի ցածր մակարդակ

Տեստոստերոնն արտադրվում է տղամարդու ամորձիների կողմից եւ տղամարդկային սեռական օրգանների, ոսկրային խտության, մկանայաին զանգվածի եւ երկրորդային սեռական նշանների զարգացման բանալին է: Կանանց ձվարանները, ինչպես նաեւ մակերիկամները, նույնպես արտադրում են ոչ մեծ քանակությամբ տեստոստերոն, համաձայն ԱՄՆ-ի առողջության Ազգային ինստիտուտի տվյալների:

Տեստոստերոնի ցածր մակարդակը կամ հիպոգոնադիզմը, համաձայն էնդոկրինոլոգների, կարող է  տեղի ունենալ ամորձիների վնասման, դրանց հիվանդությունների, օրինակ՝  ամորձիների քաղցկեղի եւ համաճարակային պարօտիտի պատճառով, դրանք կարող են առաջացած լինել որոշ դեղամիջոցների  կամ բուժման մեթոդների պատճառով, օրինակ՝ քիմիոթերապիայի եւ ճառագայթային բուժման:

Մինչդեռ տեստոստերոնի ցածր մակարդակի միակ պատճառը ծերացումն է՝ տեստոստերոնի  մակարդակն հասնում է առավելագույնի դեռահասության եւ պատանեկան շրջանում: Տարիքն առնելուն հետ, 30-ից սկսած տղամարդկանց մոտ յուրաքանչյուր տարի տեստոստերոնի մակարդակն ընկնում է մոտավորապես 1% -ով, համաձայն Մայոյի կլինիկայի:

Իսկ չափանիշները, որոնցով պարզում են, թե արդյոք տղամարդը տառապում է տեստոստերոնի ցածր մակարդակի ախտանշաններով, նույնպես շատ լայն են՝ սեռական մղման նվազում, էներգիայի բացակայություն, դիմացկունության նվազում, կյանքից քիչ բավարարվածություն, ցածր սպորտային ունակություններ, դեպրեսիա կամ զայրույթ, այլ կերպ ասած՝ միջին տարիքի կրիզիսի բոլոր նշանները: Դիտելով տեստոստերոնի ցածր մակարդակի մասին տեսահոլովակներ, տղամարդիկ հարող են որոշել, որ հորմոնոթերապիայի թեկնածու են:

«Դա վերեբերվում է բոլորին, քանի որ նրանք բոլորն էլ ծերանում»,- Washington Post –ին ասել է Լոս- Անջելեսի Cedars-Sinai Բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Գլենն Բրաունշտեյնը: Արդյունքում , տեստոստերոնով թերապիա ստանում են տեստոստերոնի թույլատրելի մակարդակով տղամարդիկ:

«Մենք մարդկանց  հորմոններ ենք տալիս, որոնք միգուցե նրանց պետք չեն՝ բուժելու համար հիվանդությունը, որը գուցե նրանք չունեն, բացի դրանից մենք չգիտենք դա կօգնի նրանց թե՞ հակառակը՝ կվնասի»,- New York Times-ին ասել է Դարտմուտի առողջության եւ կլինիկական պրակտիկայի ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր Լիզա Շվարցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում