✕

Հարցեր կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ

8 փետրվարի, 2014  12:15

Այն բանից հետո, երբ կինը լսում է «Դուք կրծքագեղձի քաղցկեղ ունեք», նրան շատ դժվար է կենտրոնանալ ինչ անելու վրա: Նա վախեցած է, նրա մտքերը խառնվում են: Նա պատրաստ չէ իր ախտորոշման եւ բուժման տարբերակների վերաբերյալ քննարկումների:

Ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու,Քլիվլենդի  կլինիկայի կրծքի ուռուցքաբանության բժշկական ծրագրի տնօրեն, ուռուցքաբան Ջեյմի Աբրահամը թվարկում է որոշ հարցեր, որոնք պետք է տալ բժշկին, եթե ձեզ «կրծքագեղձի քաղցկեղ» են ախտորոշել: Պատասխանները թույլ կտան ձեզ ավելի լավ հասկանալ ախտորոշումը եւ բուժման տարբերակները: Բժիշկը կարող է միանգամից չպատասխանել ձեր բոլոր հարցերին, բայց մի վախեցեք հարցնել:

1.Ին՞չ տեսակի կրծքագեղձի քաղցկեղ է իմ մոտ

Կծքագեղձի քաղցկեղի ոչ բոլոր տեսակներն են միանման: Բժիշկները դրանք տարբեր կերպ են դասակարգում: Կարեւորն այն է , թե որտեղի՞ց են սկիզբ առնում քաղցկեղային բջիջները: Նրանց ծագումը՝ քաղցկեղի տարածման հավանականության որոշման եւ բուժման կարեւոր գործոնն է:  Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մեծամասնությունը սկսում է կաթնագեղձերից: Ավելի հազվադեպ կրծագեղձի քաղցկեղը կարող է ծագել պտուկներից կամ կրծքի շարակցական հյուսվածքից: Կրծքագեղձի քաղցկեղի որոշ դեպքեր ոչ ինվազիվ են եւ չեն տարածվում:  Նրանք ձեւավերվում են կաթնատար ծորաններում եւ նրանց անվանում են ծորանային կարցինոմա՝ ductal carcinoma in situ (DCIS): Սովորաբար DCIS ախտորոշումով հիվանդների կանխատեսումը բավականին լավատեսական է, ասում է դոկտոր Աբրահամը:

2.Ինչքա՞ն մեծ է իմ ուոռւցքը

Ուռուցքի չափը եւս մեկ գործոն է, որը որոշելու է ձեր բուժման կուրսը: Ուռուցքի չափերը գնահատվում են բժշկական զննումների, մամոգրաֆիայի, ՈւՁՀ-ի կամ կրծքի ՄՌՏ-ի ժամանակ:

3. Արդյո՞ք իմ լիմֆատիկ հանգույցներում քացկեղ կա

« Լիմֆատիկ հանգույցների ներգրավումը փոխում է բուժման պլանը,- ասում է բժիշկ Աբրահամը,- Երբ կրծքագեղձի քաղցկեղը տարածվում է լիմֆատիկ հանգույցների վրա, մենք, որպես կանոն, քննարկում ենք բուժման ավելի ագրեսիվ մեթոդները, ինչպիսին է քիմիոթերապիան»:

4. Ո՞ր փուլում է իմ քաղցկեղը

Գոյություն ունեն տաբեր համակարգեր, որոնք, օգտագործելով թվային կամ տառային նշաններ, նշում են քաղցկեղի փուլը եւ այն թե, ինչքան խորը այն կարող է տարածվել: Հնարավոր է դուք լսել եք 0 –ից IV փուլերի եւ մետաստազավորման մակարդակի մասին: Ավելի բարձր դասը նշանակում է մեծ ուռուցք եւ քաղցկեղային բջիջների ավելի մեծ տարածում:

5. Ին՞չ մակարդակի է իմ ուռուցքը

Մակարդակը եւ փուլը տարբեր հասկացություններ են: Երկուսն էլ քացկեղի ծանրության եւ կանխատեսման ցուցանիշ են, բայց օգտագործում են տարբեր չափանիշներ: Փուլը ցույց է տալիս ուռուցքի  չափը, տեղակայումը եւ քաղցկեղային բջիջների տարածվածությունը, իսկ մակարդակն այն է, թե ինչպիսի տեսք ունեն քաղցկեղային բջիջները մանրադիտակի տակ:

6. Ինչպիսի՞ն է ինձ մոտ էստրոգենային եւ պրոգեստերոնային ընկալիչների վիճակը

Ձեր մարմնի հորմոնները, օրինակ՝ էստրոգենը եւ պրոգեստերոնը կարող են որոշակի դեր խաղալ ձեր քաղցկեղի զարգացման հարցում:

7. Արդյոք ինձ պետք է վիրահատություն, եթե այո ապա ի՞նչ տիպի

Սա կարեւոր հարց է, բայց պատասխանը կարող է վերջնական չլինել եւ տատանվել  հիվանդից հիվանդ, նաեւ կարող են լինել մի քանի տարբերակներ: Համաձայն ուռուցքի ամերիկյան ասոցացիայի տվյալների, կրծքագեղձի քաղցկեղով կանանց մեծանասնությունը ենթարկվում են վիրահատության: Բայց որոշ ուռուցքներ չեն կարող հեռացվել վիրահատական եղանակով:

8.Վերականգնե՞լու են իմ կուրծքը, եւ ե՞րբ են դա անելու

Սա եւս մեկ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ, եւ որն իր մեջ ընդգրկում է ինչպես բժշկական, այնպես էլ անձնական պատկերացումներ: Որոշ կանայք նախընտրում են չվերականգնել կուրծքը: Մյուսները կարծում են, որ իրենց արտաքին տեսքը նպաստում է լավացմանը:

9. Ինձ ճառագայթում պե՞տք է

Քլիվլենդի կլինիկայի ուռուցքաբանները խորհուրդ են տալիս ճառագայթային թերապիան ուռուցը հեռացրած կրծքագեղձի քաղցկեղով բոլոր հիվանդներին: Կանանց, ում կատարվել է ամբողջական մաստէկտոմիա, ճառագայթումը կարող է խորհուրդ  տրվել բարձր ռիսկի դեպքում, հատկապես 5սմ-ից մեծ չափի ուռուցքների եւ ավելի քան չորսը քաղցկեղային լիմֆատիկ հանգուցներով:

10. Պե՞տք է արդյոք քիմիոթերապիա

Սովորաբար քիմիոթերապիան նշանակվում է կրծքագեղի քաղցկեղի բարձր ռիսկով հիվանդներին:

11. Ի՞նչ դեղեր ես պետք է ընդունեմ

Եթե ձեր կրծքագեղձի քաղցկեղը PR/ER դրական է, Քլիվլինդի կլինիկայի ուռուցքաբանները խստորեն խորհուրդ են տալիս  քաղցկեղի բուժումից հետո 5- 10 տարի էստրոգենային թերապիա, եթե չկան բժշկական հակացուցումներ:

12. Արդյո՞ք ես պետք է դիտարկեմ կլինիկական հետազոտություններում մասնակցության հարցը:

Քաղցկեղի բուժումը բավականին լավացել է, եւ այս առաջընթացի պատճառն այն է, որ հիվանդները պատրաստ են եղել մասնակցություն ունենալ բուժման նոր մեթոդների փորձարկումներին: Կրծքագեղձի քացկեղի ցանկացած փուլում լավ կլինիկական հետազոտությունը կարող է  ձեր բուժման լավագույն տարբերակը լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում