Կանանց գրեթե մեկ երրորդ մասը եւ տղամարդկանց 15%-ը ցանկություն չունի ամեն օր սեքսով զբաղվելու, ցույց են տվել հետազոտությունները։ Այնուամենայնիվ, կան բաներ, որ դուք կարող եք ձեռնարկել բարելավելու համար ձեր սեքսուալ կյանքը` լսելով փորձագետների խորհուրդները:
Պլանավորեք գիշերային ժամադրություններ
Եթե կիրակնօրյա զվարճանքները ձեր եւ ձեր ամուսնու համար սահմանափակվում են սպորտային հագուստով հեռուստացույց դիտելով, ձեր սեքսուալ ցանկությունը կարող է ընդմիշտ մարել: Վերակենդանացրեք ձեր սիրավեպը` դուրս գալով տանից հնաոճ հանդիպման: Անպայման չէ կազմակերպել չափազանց ռոմանտիկ երեկոներ. Բավական է գնալ կինոթատրոն կամ ընթրելու` նորից զգալու համար այն, ին չզգացել եք միասին առաջին անգամ: «Եթե դայակ վարձելը շատ թանկ է, խնդրեք ձեր ընկերներին, որոնք նույնպես երեխաներ ունեն, զբաղվել ձեր երեխաների հետ` առաջարկելով նույն օգնությունը մեկ այլ օրվա համար»,- ասում է Սթենֆորդյան կլինիկայի կանանց սեքսուալ բժշկական ծրագրի ղեկավար Լի Միլխեյզերը:
Փորձեք այլ հակաբեղմնավորիչ հաբեր
Հորմոնա լփոփոխությունները ազդում են սեռական կյանքի վրա: Հակաբեղմնավորիչները դրանցից մեկն են: Դրանցից մի քանիսը նույնիսկ ցավ են առաջացնում սեքսի ժամանակ:
Փորձեք նաեւ այլ դեղամիջոցներ
Ստուգեք այն դեղերը, որոնք դուք ընդունում եք: Հակաբեղմնավորիչ հաբերից զատ կան նաեւ այլ դեղամիջոցներ, որոնք ազդում են լիբիդոյի վրա. ճնշման, գաստրոէզոֆագիալ (ստամոքս-կերակրափողային) ռեֆլյուքսային հիվանդության (ԳԷՌՀ), տագնապի և դեպրեսիայի դեմ դեղամիջոցները: «Եթե հիմնական պատճառը դեղերն են` խոսեք ձեր բժշկի հետ,- խորհուրդ է տալիս Միլխեյզերը,- հնարավոր է` նա ձեզ նշանակի այլ բուժում` պակաս կողմնակի ազդեցություններով»:
Ներառեք սեքսը ձեր գործերի ցանկի մեջ
Մենք պլանավորում ենք բժշկի այցելությունները, գործնական հանդիպումները և ընկերների հետ խնջույքները, այդ դեպքում ի՞նչու ոչ սեքսը: Դա, իհարկե, ամենառոմանտիկ մոտեցումը չէ, սակայն, ժամանակ հատկացնելով հատուկ սեքսի համար, դուք, կարելի է ասել, պարտավորվում եք ակտիվորեն սեքսով զբաղվել:
Օգտագործեք քսուկներ
Հաճույք ստանալն անհնար է, երբ դուք ցավ եք զգում, սակայն ցավ չպետք է լինի: Ցավի հիմնական պատճառը չորությունն է: «Եթե հեշտոցային չորությունը ցավ է առաջացնում սեռական ակտի ընթացքում, օգտագործեք սեռական քսուկներ սիլիկոնի հիմքի վրա կամ հեշտոցայի խոնավեցուցիչներ,- առաջարկում է Միլհեյզերը,- Եթե դա չօգնի, խոսեք գինեկոլոգի հետ, հնարավոր է` ձեզ հարկավոր լինի հեշտոցային-էսթրոգենային թերապիա»:
Ազատվեք սթրեսից սեքսից առաջ
Ամենօրյա սթրես-գործոնները` աշխատանք, երեխաների գնահատականներ, լոգարանի ծորացող ծորակ, ազդում են ձեր սեռական կյանքի վրա ավելի շատ, քան դուք մտածում եք: Սթրեսը ստիպում է ձեր օրգանիզմին արտադրել ավելի շատ կորտիզոլ, որը քիչ քանակությամբ անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն մեծ քանակությամբ կարող է ճնշել լիբիդոն: Անկողին մտնելուց առաջ աշխատեք թուլանալ լոգանքի կամ լավ գրքի միջոցով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում