✕

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բավականաչափ չենք քնում

21 սեպտեմբերի, 2015  11:58

Ճիշտ սնունդն ու ֆիզիկական վարժությունները բավարար չեն առողջ լինելու ու լավ իքննազգացողություն ունենալու համար։ Ինչպես հավաստիացնում է քնի խանգարումների հարցերով փորձագետ Խարնիտ Վալիյան, օրգանիզմի համար չափազանց կարեւոր է օրական առնվազն 7 ժամ քնելը։

Օրական քանի՞ ժամ է պետք քնել

National Sleep Foundation–ի մասնագետների խոսքով՝ մարդուն անհրաժեշտ քնի տեւողությունը պայմանավորված է նրա տարիքով

Տարեց մարդիկ՝ 65+՝ 7–8 ժամ Մեծահասակներ՝ 26–64 տարեկան՝ 7–9 ժամ Երիտասարդ մարդիկ՝ 18–25 տարեկան՝ 7–9 ժամ Դեռահասներ՝ 14–17 տարեկան՝ 8–10 ժամ Դպրոցական տարիքի երեխաներ՝6–13 տարեկան՝ 9–11 ժամ Նախադպրոցական տարիքի երեխաներ՝ 3–5 տարեկան՝ 10–13 ժամ Փոքրիկներ՝ 1–2 տարեկան՝ 11–14 ժամ Կրծկեր երեխաներ՝ 4–11 ամսական՝ 12–15 ժամ Նորածիններ՝ 0–3 ամսական՝ 14–17 ժամ

Ի՞նչ է կատարվում, եթե ավելի քիչ ենք քնում

Բժիշկ Վալիյան նշեց հնարավոր խնդիրներից մի քանիսը.

Ուշադրության խնդիր՝ եթե դուք նույնիսկ 1.5 ժամ քիչ եք քնում, քան անհրաժեշտ է ձեզ, ապա քանի պակասն անմիջապես անդրադառնում է ձեր ուշադրության վրա Հիշողության խնդիր. քնի պակասն անմիջապես անդրադառնում է մտածելու եւ տեղեկությունները հիշելու ունակության վրա Վիճաբանություններ. քնի պակասը կփչացնի Ձեր տրամադրությունը ու կարող է ուրիշ մարդկանց հետ վեճերի պատճառ դառնալ Կյանքի որակը. Դուք ցանկություն չեք ունենա անել այն, ինչ սովորաբար անում եք Վթարների հավանականություն. բավարար չափով չքնելը վթարների հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում

Սակայն այսքանով խնդիրները չեն սահմանափակվում։ Եթե մարդը պարբերաբար քիչ է քնում, նրա մոտ կարող են սկսվել նաեւ ավելի երկարաժամկետ ու լուրջ առողջական խնդիրներ՝ զարկերակային բարձր ճնշում, շաքարախտ, ինֆարկտ, կաթված, ճարպակալում, դեպրեսիա, լիբիդոյի նվազում եւ այլն։ Արտաքինի վրա քնի պակասը նույնպես ազդում է՝ դառնալով վաղաժամ կնճիռների, աչքերի շուրջ մուգ շրջանակների ու շատ այլ խնդիրների պատճառ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում