Բրիտանական հոգեբանական միությունը հիպնոսը պաշտոնապես հայտարարել է սթրեսի, տագնապի, ցավի, անքնության, գրգռված աղու համախտանիշի եւ միգրենի վերացման ապացուցված թերապեւտիկ մեթոդ:
Սերտ փոխկապակցված լինելով հոգեբանության հետ, հիպնոսն ավելի մեծ տարածում է ստանում գիտակցության եւ մարմնի ավելի լայն ոլորտներում: Հարվարդի գիտնականները բացահայտել են, որ վիրահատական միջամտության ժամանակ հիպնոսի ենթարկված հիվանդներն ավելի քիչ բարդություններ են ունեցել, նրանց ավելի քիչ հետվիրահատական վերականգնողական միջամտություններ եւ դեղերն են պետք եղել, տեղեկացնում է Fox News-ը։
Շատ հայտնի մարդիկ՝ Մեթ Դեյմոնը, Թայգեր Վուդսը, Անդրե Աղասին եւ ֆերջին այս կամ այն պատճառով ենթարկվել են հիպնոթերապիայի՝ ծխելը թողնելու համար, ուշադրության կենտրոնցումը լավացնելու եւ նիհարելու համար:
Այնուամենայնիվ, մարդկանց միայն երեք քառորդն է ենթարկվում հիպնոսի: Եւ ոչ այն պատճառով, որ դյուրահավետ են կամ հնազանդ, ասել է Ստենֆորդի բժշկական դպրոցի հոգեբուժության եւ վարքագծային գիտությունների պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Դեվիդ Շպիգելը: Հակառակը՝ 2012թ-ին Շպիգելի թիմի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հեշտությամբ հիպնոսի ենթարկվող մարդկանց մոտ ակտիվանում է որոշումների ընդունման համար պատասխանատու ուղեղի կատարողական- վերահսկող հատվածը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում