Մեթյու Ավեդյանը հրաշալի կին ուներ, սիրունիկ դուստր ու լավ վճարվող աշխատանք ծովային հետեւակում: Մի խոսքով՝ այն ամենն, ինչ կարող է պետք լինել մարդկանց մեծ մասին: Բայց նա ուներ մի գաղտնիք, որը թաքցնում էր երեք տասնամյակ. Մեթյուն իրեն կին էր զգում:
2012 թ. նոյեմբերին նա այդուհանդերձ որոշեց դիմել սեռափոխության:
Մեթյուն 8 ամիս շարունակ էստրոգեններ է ընդունել, նիհարել, հետո արել է կրծքի պլաստիկ վիրահատություն, մազերի լազերային հեռացում ու վերջապես՝ սեռական օրգանների բարդագույն վիրահատություն: Դրա արդյունքում խոշոր ու մազոտ ծովային հետեւակայինը վեր է ածվել հիասքանչ կնոջ՝ Սոնա անունով:
«Ես այլեւս չէի կարող թաքնվել,- պատմում է Սոնան,- Իմ հոգեկան աշխարհի համար դա շատ ծանր փորձություն էր: Տարիներ շարունակ ես ինքս ինձ ստել եմ, բայց հասկացել եմ, որ ժամանակն է սովորել ճշմարտությունն ասել»:
Մեթյուն առաջին անգամ 7 տարեկանում էր զգացել, որ տարբերվում է մյուս տղաներից: Մայրը տեսել էր, թե ինչպես է նա փորձում քրոջ զգեստը: Մայրը ուժեղ հանդիմանել էր տղային, քանի որ հավատացյալ ընտանիքից էր, որը մերժում էր նորմերի ցանկացած խախտում: Մեթյուն այնքան էր վախեցել ու ամաչել, որ երկար տարիներ իր մեջ ճնշում էր կանացի բնույթը ու նույնիսկ սկսել էր բասկետբոլի հաճախել, հետո էլ ընդունվել էր ԱՄՆ ծովային հետեւակի կորպուս:
2005 թ Մեթյուն ամուսնացել է Լյուսի անունով մի նյարդաբանի հետ: Նրան կանայք սեռական իմաստով չէին հրապուրում, բայց նա ուզում էր լիարժեք ընտանիք ունենալ: 2010 թ. ծնվեց նրանց դուստրը: 2013 թ փետրվարից Սոնան ու Լյուսին առանձին են ապրում, իսկ այդ նույն տարվա հուլիսին նրանք ամուսնալուծվեցին: Իսկ հիմա նա ուզում է գտնել սիրելի տղամարդու ու վստահ է, որ այս հարցում ոչ մի խնդիր չի ունենա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում