Սրտի Ամերիկյան Ասոցացիան հրապարակել է կանանց ինսուլտի կանխարգելման կարգավորող սկզբունքները: Նրանք ներառում են ծնելության, հղիությունների, դեպրեսիայի եւ ռիսկի այլ գործոնների նվազեցման վրա, որոնց հետ առնչվում է կինը:
Խորհուրդը վերաբերում է այնպիսի հիվանդներին, ինչպիսին է Դենիզ Միլլերը, ով անցյալ տարի ինսուլտ է ունեցել, որը մոլորության մեջ է գցել Օհայոի երկու հիվանդանոցները, մինչեւ որ Քլիվլենդի կլինիկայում կարողացել են ախտորոշել հիվանդությունը: Նա 36 տարեկան է եղել, եւ չի ունեցել ոչ մի դասական ռիսկի գործոն:
«Ոչինչ չէր մատնանշում, որ ինձ մոտ ինսուլտ է լինելու, բացի աուրայով ուղեկցվող միգրենի (գլխապտույտ եւ զգացողության փոփոխություն՝ ականջներում զնգոց կամ լուսավախություն) հաճախակի միգրեններից»,- ասել է Միլլերը:
Ինսուլտի կանխարգելման ընդհանուր խորհուրդները ներկա պահին կենտրոնացած են զարկերակային ճնշման եւ շաքարախտի կարգավորման վրա, ինչպես նաեւ ծխելը թողնելու, ավելի շատ սպորտով զբաղվելու կամ ճիշտ սնվելու վրա, տեղեկացնում է Newsmax Health-ը։
ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ՝ կանայք պետք է ստուգեն իրենց զարկերակային ճնշումը նախքան ներքին ընդունման հակաբեղմնավորիչների օգտագործումը, քանի որ դրանց զուգակցումը կարող է բարձրացնել ինսուլտի ռիսկը: Ռիսկը մեծ չէ, բայց կտրուկ աճում է 45-ից 49 տարեկան կանանց շրջանում: Ավելի քան 10 միլիոն ամերիկացի կին օգտագործում է հակաբեղմնավորիչ հաբեր:
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ՝ ինսուլտները հազվադեպ երեւույթ են հղիությունների ժամանակ, բայց ռիսկը հատկապես բարձր է վերջին երեք ամիսների ընթացքում եւ անմիջապես ծննդաբերությունից հետո: Մեծ խնդիրներ կարող է առաջացնել պրեէկլամպսիան՝ վտանգավոր բարձր զարկերակային ճնշումը, որը կարող է նոպաների (վիժումների) եւ այլ խնդիրների հանգեցնել:
Մինչեւ հղիությունը բարձր զարկերակային ճնշման պատմություն ունեցող կանայք հղիության երեք ամիսներից հետո պետք է ընդունեն ասպիրինի ցածր դեղաչափեր (մոտ 81 միլիգրամ) եւ ցանկացած ժամանակ կալցիումի հավելումներ՝ նվազեցնելու համար էկլամպսիայի ռիսկը, ասվում է կարգավորող սկզունքներում:
ԱՍՊԻՐԻՆ՝ Ասպիրինը նույնպես հաճախ խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին՝ ինսուլտների եւ այլ խնդիրների ռիսկը նվազեցնելու համար:
ՄԻԳՐԵՆ՝ Կանայք չորս անգամ ավելի շատ են տառապում միգրենից, քան տղամարդիկ, եւ դա հաճախ կապված է հորմոնների կտրուկ տատանումների հետ: Միգրենը չի բարձրացնում ինսուլտի ռիսկը, բայց աուրայով միգրենը շատ վտանգավոր է: Ներքին ընդունման հակաբեղմնավորիչները եւ ծխելը կարող են էլ ավելի բարձրացնել ռիսկը, այդ պատճառով վերահսկող սկզունքները կոչ են անում թողնել ծխելը:
ԱՆԿԱՆՈՆ ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔ՝ 75-ից բարձր կանայք պետք է ստուգվեն նախասրտերի շողացման առկայությունը ճշտելու համար:
ՄԵՆՈՊԱՈՒԶԱ՝ ինսուլտները կանխարգելելու համար կարիք չկա հորմոնալ թերապիա օգտագործել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում