Հինգ մթերք հիասքանչ մաշկ ունենալու համար

30 սեպտեմբերի, 2015  20:18

Սնունդը կարող է թե փչացնել մաշկի արտաքին տեսքը, թե փայլուն ու գեղեցիկ դարձնել այն: Սննդամթերքի հարցերով մասնագետ Ռիկ Հեյը պատմում է որոշ մթերքների մասին, որոնք մաշկը հիասքանչ են դարձնում:

1. Ձիթապտուղ եւ ձիթապտղի ձեթ

Ձիթապտուղը եւ ձիթապտղի յուղը հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով ու շատ օգտակար են մազերի, մաշկի ու եղունգի համար, քանի որ լավացնում են արյան շրջանառությունը: Այդ օգտակար ճարպերը օգնում են նաեւ պայքարել մաշկի գրգռվածության ու կարմրության դեմ:

Ձիթապտուղը հարուստ է նաեւ հզոր բնական հակաօքսիդանտներով, իսկ ձիթապտղի յուղը ինչպես ցույց են տվել հետազոտությունները, օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտի ու անոթների խնդիրներից, հիպերտոնիայից, ինսուլտից  ու արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակից:

2. Ձմերուկ

Ձմերուկը հարուստ է վիտամին C-ով, որը նպաստում է մաշկի վերքերի ապաքինմանը: Ձմերուկում պարունակվող մյուս նյութերը լավացնում են արյան շրջանառությունը, ինչը նույնպես նպաստում է մաշկի արտաքին տեսքի լավացմանը: Մասնագետը խորհուրդ է տալիս ուտել ձմերուկ շաբաթական 2-3 անգամ, փոքր չափաբաժիններով:

3. Նուռ

Նուռն օգնում է մաշկը պաշտպանել այն վնասվածքներից, որոնք հասցնում են ազատ ռադիկալները, նաեւ պահպանել կոլագենի քանակությունը, որը անհրաժեշտ է ձիգ մաշկ ունենալու համար: Որոշ հետազոտություններ նաեւ ցույց են տվել, որ նռից պատրաստված դիմաքսուքները նպաստում են մաշկի առողջությանը:

Ավելին, նռան մեջ պարունակվող բջջանյութը լավացնում է աղիների աշխատանքը, ինչը նույնպես դրական է ազդում մաշկի արտաքին տեսքի վրա:

4. Սպանախ

Սպանախում պարունակվող նյութերը օգնում են պահպանել մաշկի առաձգականությունը եւ մաքրում են այն: Մասնագետը խորհուրդ են տալիս ամեն օր սպանախ ուտել:

5. Հապալաս, ազնվամորի, մոշ

Այս հատապտուղները մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում ու շատ օգտակար են թե առողջության, թե արտաքին տեսքի համար: Դրանք ուժեղացնում են իմունիտետը  ու պայքարում մաշկի բորբոքումների ու կարմրության դեմ: Անհրաժեշտ էֆեկտ ապահովելու համար այս հատապտուղները պետք է հնարավորինս հաճախ ուտել, լավ կլիներ ՝ ամեն օր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում