Սեւ սալորի եւ այլ չորացրած սալորների կիրառումը կարող է կանխել աղիքների ուռուցքների զարգացումը։ Նման եզրահանգման են եկել Թեքսասի եւ Հյուսիսային Կարոլինայի գիտնականները։ Ըստ նրանց, նման արդյունքի հասնելու համար պետք է չորացրած սալորները պետք է պարբերաբար ուտել։
Չորացրած սալորների պարբերական կիրառման հակաքաղցկեղային էֆեկտը, ըստ գիտնականների, կապված է դրանցում առկա նյութերի՝ աղիքային միկրոբիոտայի (միկրոֆլորայի) վրա ազդեցության հետ։ Առնետների վա արված փորձարկումները վկայում են, որ սալորի կիրառումն ազդում է ուղիղ եւ հաստ աղիքներում քաղցկեղի զարգացման վրա։
Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում ողիղ եւ հաստ աղիներում քաղցկեղով հիվանդանալու դեպքերն աճել են, ուստ անհրաժեշտ է բուժման կամ կանխելու միջոցներ գտնել։
Գիտնականների կարծիքով, սալորում ֆենոլային միացություններ կան, որոնք հակաօքսիդանտների դեր են կատարում, եւ դրանց շնորհիվ նվազում է բորբոքային պրոցեսների առաջացումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում