5 պատճառ հենց այսօր սպորտով զբաղվել սկսելու համար

3 հոկտեմբերի, 2015  11:56

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունների օգտակարության մասին հավանաբար բոլորն են լսել: Բայց խնդիրն այն է, որ նստակյաց կենսակերպ վարողներից քչերն են կարողանում իրենց ստիպել ինչ- որ բան փոխել ու սպորտով զբաղվել:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի փաստ, որոնք կարող են օգնել, որ դուք վերջապես սկսեք մարզվել:

Սպորտը նպաստում է երջանկության հորմոնների սինթեզին

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ մարդու ուղեղում սկսում է սինթեզվել դոֆամին հորմոնը, որը պատասխանատու է բավականության ու երջանկության զգացումների համար: Հենց դրա համար էլ լավ մարզանքից հետո մարդիկ երջանկություն ու բավականություն են զգում:

Սպորտը պայքարում է տագնապի ու դեպրեսիայի դեմ

Ձգձգված դեպրեսիայից կա տագնապի զգացումից տառապողները  կարող են իրենց հոգեվիճակը փոխել սպորտի օգնությամբ, հավաստիացնում են գիտնականները: Ֆիզիկական վարժություններն օգնում են նվազեցնել կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի արտադրությունը:

Սպորտը ապահովում է էներգիայի ներհոսք

Սպորտով զբաղվելուց հետո մարդիկ սովորաբար էներգիայի ներհոսք են զգում: Սպորտը նաեւ ամրապնդում է սրտի առողջությունն ու օգնում է ավելի լավ հաղթահարել առօրյա տարատեսակ գործերը, նաեւ՝ ավելի քիչ հոգնել:

Սպորտը ձեզ ինքնավստահ է դարձնում

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ոչ միայն կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլեւ կբարձրացնեն ինքնավստահությունը: Այն մարդը, ով սպորտով է զբաղվում, բարելավում է իր կեցվածքը, իսկ լավ կեցվածքը հայացքներ է գրավում:

Սպորտը ապահովում է առողջ քուն

Ֆիզիկական ծանրաբեռնվածության եւս մեկ հատկանիշ, որը շատերին է ուրախացնում, ավելի տեւական ու խորը քուն վայելելու հնարավորությունն է: Կանոնավոր ծանրաբեռնվածությունները լավացնում են քնի որակը, օգնում մեզ արթնանալ թարմ ու հանգստացած:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում