Ծովամթերքի մեջ հատնաբերված քիմիական նյութը կարող է երիկամների վնասում առաջացնել, նույնիսկ սննդի մեջ օգտագործման համար անվտանգ համարվող չափաքանակների դեպքում, ցույց է տվել մկների վրա կատարվող նոր հետազոտությունը:
Այս եզրակացությունների հիման վրա հետազոտողները կոչ են արել կարգավորել դոմոյաթթու նեյրոտոքսինի մակարդակը, հույս ունենալով, որ ոլորտի պատասխանատուները կվերանայեն սննդի մեջ անվտանգ համարվող չափաբաժինը:
Օվկիանոսների ջրիմուռների մեջ պարունակվող դոմոյաթթուն բնական թույն է, որը կուտակվում է դրանցով սնվող մանր ծովային կենդանիների մեջ, ինչպիսիք են միդիաները, կակղամորթները եւ խեցիները: Ներկա պահին սննդամթերքների եւ դեղամիջոցների վերահսկման գործակալությունը (FDA) սահմանափակում է մարդկանց կողմից օգտագործվող դոմոյաթթվի պարունակությունը, քանի որ արդեն հայտնի է, որ բարձր խտությունների դեպքում քիմիական նյութերն առաջացնում են գլխուղեղի վնասում՝ վիճակ, որը հայտնի է որպես կակղամորթներով ամնեստիկ թունավորում:
Իսկ վերջին ժամանակներում նեյրոտոքսինը, ամենայն հավանականությամբ էկոլոգիական պատճառներով, արդեն մոտենում է ծովափնյա շրջաններին: Այն արդեն առկա է ավելի մեծ ծովային կենդանիներում, ինչպիսիք են ձկները եւ դելֆինները: Հետազոտության ղեկավար Դարվին Բելլի խոսքով, գիտնականները շահագրգռված են նրանում, որ , հիմնվելով ծովային առյուծների ուսումնասիրությունների վրա, վերանայեն դոմոյաթթվի ազդեցությունները:
« Ծովային առյուծները ախտահարվում են հիվանդությամբ, որը նրանց մոտ առաջացնում է նյարդաբանական ախտանշաններ եւ մահ»,- FoxNews.com –ին պատմել է Չարլստոնի, Հյուսիսային Կարոլինայի բժշկական համալսարանից Բելլը:
Երիկամների վրա դոմոյաթթվի լրացուցիչ ազդեցություններն ուսումնասիրելու համար, Բելլը եւ նրա գործընկեր Ջեյսոն Ֆանկը մկների վրա իրականացրել են փորձարկումների շարք, վերլուծելով, թե ինչպես է ազդում քիմիական նյութը կրծողների երիկամների վրա: Նա բացահայտել է, որ դոմոյաթթուն նունիսկ շատ ցածր խտությունների դեպքում շատ արագ վնասում է երիկամները:
«Մենք դիտարկել ենք դոմոյաթթվի ավելի եւ ավելի ցածր խտությունները եւ պարզվել է, որ այն վնասում է երիկամները, նույնիսկ ուղեղի վնասում առաջացնող խտությունից հարյուր անգամ ավելի ցածր խտությունների դեպքում,- ասաց Բելլը,- FDA հաստատել է մարդկանց համար դոմոյաթթվի օգտագործման սահմանը, պնդելով, որ դրանից ցածր խտությունների ցեպքում այն չի առաջանցնում ոչ մի վնասում, բայց երիկամների վրա ազդում է այս խտությունից նույնիսկ հարյուր անգամ ցածր խտությունը»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում