Կյանքին վտանգ սպառնացող թրոմբով տղամարդը կարողացել է հասնել հեռախոսին, բայց սխալ համար է հավաքել:
Լսելով ծանր շնչառություն եւ տնքոցներ, կինը զանգին պատասխանող կինը մտածել է, որ խեռախոսային կատակի զոհ է դարձել: Բայց այն բանից հետո, երբ 56-ամյա Մերի Ռիդմենը լսել է, թե ինչպես է հեռախոսի մյուս ծայրին գտնվող տղամարդը ամեն կերպ դիմադրում, նա որոշել է հետ զանգել:
«Տղամարդը դեռ տնքում էր,- պատմել է նա Hartlepool Mail-ին,- ես հարցրեցի, արդյոք ամեն-ինչ կարգին է, բայց ինձ ոչինչ չկարողացան պատասխանել»: Ռիդմանը ոստիկանություն է զանգել, ոստիկանները հետեւել են զանգին, գտել հասցեն եւ գնացել զանգողի տուն:
Ոստիկանները գտել են տղամարդուն գետնին ընկած, տարել նրան հիվանդանոց, որտեղ հեռացրել են ուղեղի թրոմբը: «Եթե նա դա չաներ, ես հավանաբար դուրս չէի գա այդ իրավիճակից»,- ասել է 59-ամյա բրիտանացի Գեդ Հոլլը, ով ոչ մի կերպ չէր կարողանում հասնել հեռախոսին, այն բանից հետո, եր իր գլխում զգացել էր «տարօրինակ 20-վայրկյանանոց զնգացող ձայն» եւ տապալվել գետին՝ պարբերաբար գիտակցության գալով եւ նորից այն կորցնելով, - Բժիշկներն ասում են , «ես կլավանամ երկու տարվա ընթացքում, եւ դա նրա շնորհիվ է»»:
Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի: Հոլլը եւ Ռիդմանը վերջերս առաջին անգամ հանդիպել են, հաղորդում է Fox News-ը ՝ հղում անելով Daily Mail-ին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում