Ամենաերկարակյաց կանայք «հաստլիկներն» են

12 հոկտեմբերի, 2015  21:42

Ավելորդ քաշով կանայք ավելորդ քաշով տղամարդկանցից ու նույնիսկ նորմալ քաշ ունեցող կանանցից ավելի երկար են ապրում: Նման եզրակացության են հանգել Քլիվլենդի հիվանդանոցի Կանանց սրտանոթային հիվանդությունների կենտրոնի (Cleveland Clinic Women's Cardiovascular Center) հետազոտողները:

Նրանք ուսումնասիրել են սրտային անբավարարությամբ տառապող 3800 տղամարդու ու կնոջ կյանքի տեւողության ցուցանիշները: Պարզվել է, որ նույնիսկ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են շաքարախտը, ծխելը, ու դեղերի կանոնավոր ընդունման անհրաժեշտությոնը՝ միեւնույն է մարդկանց սեռի, նրանց քաշի ու կյանքի տեւողության միջեւ որոշակի կապ կա:

Հետազոտողները հայտնել են, որ կանանց բնորոշ է ճարպակալման պարադոքսը: Մասնավորապես նրանք պարզել են, որ մարմնի զանգվածի 25- 29.9 գործակցով կանայք կյանքի ավելի երկար տեւողություն ունեն, քան նույն գործակցով տղամարդիկ, կամ այն կանայք, որոնց քաշը նորմայի մեջ է: Սակայն եթե ավելորդ քաշը չափից մեծ է ՝ այսինքն մարմնի զանգվածի գործակիցը 40 –ից բարձր է, նման առավելություն այլեւս չի նկատվում:

Մարմնի զանգվածի գործակցի համար նորմա է համարվում 18.5-ից 24.99-ը:

Կանանց վրա ճարպակալման նման հակասական ազդեցության պատճառները դեռ հայտնի չեն: Վարկածներից մեկով, դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ավելորդ քաշով կանայք ավելի շատ են ճարպաթթուներ գործածում, որոնք խթանում են բջիջների աշխատանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում