Կանոնավոր սեռական հարաբերություններն օգտակար են երիկամներում քարեր ունեցողների համար

15 հոկտեմբերի, 2015  01:46

Կանոնավոր սեռական հարաբերությունները (շաբաթն առնվազն 3-4 անգամ) կարող են թեթեւացնել միզուղիներով երիկամային քարերի հանկարծակի անցումը։ Այդ մասին պատմում են Անկարայի հիվանդանոցից թուրք գիտնականները։  

Վերոհիշյալ հիվանդանոցի ուրոլոգները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում  75 կամավորի 3 խմբի են բաժանել: Առաջին խմբի մասնակիցները սեռական հարաբերություն են ունեցել շաբաթը  3-4 անգամ կամ ավելի հաճախ, երկրորդ խմբի մասնակիցները  տամսուլոզին դեղամիջոցն են ստացել (որը մեծացած շագանակագեղձի դեպքում հեշտացնում է  մեզի հեռացումը), իսկ երրորդ խմբի մասնակիցները ստանդարտ դեղեր են ստացել, որոնք նշանակվում են երիկամներում քարերի առկայության դեպքում։  

2 շաբաթ անց առաջին խմբի 31 կամավորից 26-ի մոտ, երկրորդ խմբի 21 կամավորից 10-ի մոտ եւ երրորդ խմբի 23 կամավորից 8-ի մոտ երիկամային քարերը դուրս են եկել միզուղիներով։  Քարերի միջին չափը եղել է   4.7 մմ։ Այդ հետազոտությունը ցույց  է տվել, որ սեռական հարաբերություններն իրոք նպաստում են երիկամներից քարերի դուրս մղմանը։ Ավելին, պարզվել է, որ տամսուլոզինը ավելի արդյունավետ է, քան դեղերով ստանդարտ բուժումը։ 

Annals of Emergency Medicine-ում հրապարակված հետազոտությունը նաեւ ցույց  է տվել, որ տամսուլոզինը պլացեբոյից ավելի արդյունավետ կերպով է երիկամներից հանում քարերը, հատկապես եթե դրանք մեծ են։  Այս հետազոտության մեջ տամսուլոզին օգագործող մասնակիցների 87%-ին հաջողվել է ազատվել քարերից, իսկ պլացեբո օգտագործողների՝ միայն    81.9%-ին։ Իսկ եթե քարերի տրամագիծը  5-10 միլիմետր է եղել, տամսուլոզինն օգնել է հիվանդների 83.3%-ին, իսկ պլացեբոն՝ 61%:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում