Ծխող կանայք ունեն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ, ասվում է նոր հետազոտությունում:
Նվազագույնը 10 –ը տարի օրական մեկ տուփ ծխախոտ օգտագործած 20 – 44 տարեկան կանայք 60%-ով ավելի բարձր ռիսկ են ունեցել էստրոգեն դրական կրծքագեղձի քաղցկեղի զարգացման համար:
Սիեթլի, Հաթչինսոն Ֆրեդի ուռուցքաբանության գիտական կենտրոնից հետազոտության ավագ հեղինակ բժիշկ Քրիստոֆեր Լին եւ նրա թիմը վերլուծել են Մեծ Սիեթլի երիտասարդ կանանց տվյալները, ում մոտ 2004 – 2010 թվականների ընթացքում ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, տեղեկավնում է Fox News-ը։
Նրանցից 778 –ի մոտ ախտորոշվել է էստրոգեն ընկալիչների հանդեպ դրական տիպ, իսկ 182-ի մոտ՝ ավելի քիչ տարածված, բայց ավելի ագրեսիվ քաղցկեղի եռակի բացասական տիպը:
Հետազոտողները համեմատության համար նաեւ դիտարկել են քաղցկեղով չտառապող 938 կնոջ տվյալներ:
Այս հետազոտության ընթացքում երիտասարդ կանայք, ովքեր երբեւէ ծխել են, 30 տոկոսով ավելի շատ են հակված եղել կրծքագեղձի ցանկացած տիպի քաղցկեղի զարգացմանը քան երբեւէ չծխած կանայք:
Երբ հետազոտողները առանձին վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր տիպը, պարզել են, որ ոչ մի կապ չկա ծխելու եւ եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղի միջեւ:
Իսկ կանայք, ովքեր հաղորդել են նվազագույնը 10 –ը տարի օրական մեկ տուփ ծխախոտի օգտագործման մասին, քաղցկեղի այդ տիպի զարգացման 60%-ով ավելի բարձր ռիսկ են ունեցել։
Շատ հնարավոր է, որ ծխախոտի մեջ պարունակվող որոշ նյութեր ազդում են էստրոգենների նման եւ նպաստում էստրոգենային ընկալիչների հանդեպ դրական կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում