Իհարկե, խաչբառերն ու հանելուկները վատ չեն մարզում ուղեղն ու բարելավում մտածողական կարողությունները: Բայց մտքի սրությունը պահպանելու շատ այլ, նույնիսկ ավելի հաճելի միջոցներ կան:
Նկարելը
University of Erlangen-Nuremberg-ի հետազոտողները պարզել են, որ նկարչության դասերը բարելավում են ուղեղի տարբեր հատվածների միջեւ կապերը. այդ մասին են վկայում հետազոտությանը մասնակցած նկարել սովորող մարդկանց ՄՌՏ-ի լուսանկարները: Ուղեղի շատ գործառույթներ կախված են հենց ուղեղի տարբեր հատվածների միջեւ ճիշտ փոխազդեցությունից: Բացի այդ, նկարչությունն ու համանման զբաղմունքները մարդկանց օգնում են հաղթահարել սթրեսն ու կյանքի այլ բացասական կողմերը:
Յոգա
Մեկ այլ հետազոտության շրջանակում, որը կազմակերպել էր National Institute on Aging-ը, 55-70 տարեկան մարդկանց խումբը շաբաթը երեք անգամ հաթհա-յոգայի դասընթացի է գնացել: 8 ամիս անց այդ մարդիկ անհամեմատ ավելի արագ են հաղթահարել մտածողական կարողությունները ստուգող թեստերը, քան այն խմբի մարդիկ, որոնք միայն ձգումներ եւ սովորական վարժություններ են կատարել:
Կակաոն եւ սեքսը
Կարծիք գոյություն ունի, թե կակաոն ու սեքսը եւս դրական են ազդում մարդու մտածողական կարողությունների եւ առողջության վրա ընդհանուր առմամբ: Կակաոյում օգտակար նյութերի մեծ քանակություն է պարունակվում, իսկ սեքսը բարելավում է արյան շրջանառությունը եւ նպաստում է երջանկության հորմոնների սինթեզին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում