• Latest news

Կատվի կծելուց հետո կարելի է հիվանդանոցում հայտնվել

12 փետրվարի, 2014  14:49

Կատվի կծածից հետ բժշկի դիմած յուրաքանչյուր երրորդ տուժած հոսպիտալացվել է, ցույց է տվել նոր հետազոտությունը, որի եզրակացությունները հրապարակվել են Hand Surgery ամսագրում:

193 հոսպիտալացվածներից երկու երրորդին պահանջվել է վիրահատական միջամտություն:  Միջին տարիքի կանայք ավելի շատ են տուժել կատուների կծածներից:

Մայոյի համալսարանի հետազոտողները հաղորդել են, որ որոշ մարդկանց բուժումը կարող է հակաբակտերիալ բուժում պահանջել, քանի որ կատվի ժանիքները ծակում են մաշկը, եւ մանրէները կարող են  թափանցել հյուսվածքի մեջ:

«Կծածները կարող են լուրջ վարակների հանգեցնել, որոնք կարող են  պահանջել հակաբակտերիալ բուժում, հոսպիտալացում, իսկ երբեմն նաեւ վիրահատական բուժում»,- USA Today-ի հարցազրույցում ասել է Մայոյի  կլինիկայի վիրաբույժ-օրթոպեդ, բժիշկ Բրայան Կարլսենը, տեղեկացնում է Fox News-ը։

Չնայած շատ մարդիկ հակված են առհամարել կատվի կծածները, դաստակի կծածները հոսպիտալացման ավելի մեծ ռիսկ ունեն, քանի որ ձեռքն ու դաստակը մանրէների համար լավ սննդարար միջավայր են, բացահայտել են հետազոտողները:

Հետազոտողները մարդկանց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել կատվի կծածների հետ, որպեսզի դրանք չայտուցվեն եւ չկարմրեն:

«Դա կարող է քորոցի ծակածի պես լինել, բայց կատվի կծակից հետո ճիշտ է բժշկի դիմելը»,- ասա Կարլսենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է