Տոպոգել դեղի գրանցումը Հայաստանում անվավեր է ճանաչվել

25 նոյեմբերի, 2015  10:03

Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 0101196015 ու Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ ընկերության գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 3245-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» դեղագործական ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ դեղի գրանցումն ավավեր է ճանաչվել` մարքեթինգային նկատառումներից ելնելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում