Նշվել են վաղաժամ մահվան երկու գործոնները

28 նոյեմբերի, 2015  18:54

Նշվել են այն երկու գործոնները, որոնք ժամանակակից աշխարհում վաղաժամ մահվան են հանգեցնում. դրանք են չափազանց մեծ ավելորդ քաշը եւ նիկոտինային կախվածությունը: 

Հետազոտողները վերլուծել են 45-ից 64 տարեկան ավելի քան   3600 մարդու վերաբերյալ տվյալները եւ անմխիթար եզրակացություններ են արել:  Այն ընթացքում, երբ կատարվում էր դիտարկումը, փորձարկման մասնակիցների  51 տոկոսը մահացել էր սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից,  27 տոկոսը` չարորակ ուռուցքներից: Ընդ որում պարզվել էր, որ վաղաժամ մահվան ռիսկը նկատելիորեն աճում էր, եթե հետազոտության մասնակիցները տառապում էին ավելորդ քաշից եւ այնպիսի վատ սովորություն ունեին, ինչպիսին ծխելն է: 

Փորձագետներին հաջողվել է նաեւ պարզել, որ ավելորդ քաշից տառապում են նախ եւ առաջ ցածր եկամուտ ունեցող մարդիկ: Ակնհայտ է, որ նրանք փորձում են քիչ ծախսել սննդի վրա` նախընտրությունը տալով էժան եւ կալորիական մթերքներին:  

Միաժամանակ բժիշկները ուշադրություն են դարձնում նրան, որ նիկոտինային կախվածությունն անհամեմատ ավելի վտանգավոր է մարդու առողջության համար, քան ավելորդ քաշը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում