Մոսկվայում տեղի կունենա վերարտադրողական առողջության թեմայով միջազգային համագումար

30 նոյեմբերի, 2015  21:31

2016թ. հունվարի 19-22-ը Մոսկվայում տեղի կունենա վերարտադրողական առողջության թեմայով 10-րդ հոբելյանական միջազգային համագումարը:

Համագումարի ծրագրով նախատեսվում է քննարկել ժամանակակից բժշկության առավել արդիական հարցեր` մայրական և պերինատալ հիվանդությունների և մահացությունների կանխարգելում, վերարտադրողական կորուստ, էքստրագենիտալ պաթոլոգիայով և մանկաբարձական բարդությունների բարձր ռիսկայնությամբ հղիության վարում, տարբեր հիվանդությունների առկայությամբ վերարտադրողական առողջության պահպանում և այլն:

Համագումարի ընթացքում կանցկացվի ռուսական և օտարերկրյա առաջատար արտադրողների դեղերի և բժշկական սարքավորումների ցուցահանդես:

Կկազմակերպվեն նաև էնդոսկոպիկ վիրաբուժության վարպետության դասեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում