«Խելացի» բինտեր են ստեղծվել օրգանիզմը անհրաժեշտ դեղերով ապահովելու համար

9 դեկտեմբերի, 2015  22:57

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները վերքերի բուժման համար հատուկ բինտ են ներկայացրել, որը զգում է ջերմության փոփոխությունները եւ օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ դեղերով:  Բինտը ստեղծվել է գիտնականների կողմից մշակված հիդրոգելի հիման վրա, որը լավ ձգվում է եւ ի վիճակի է մարմնի մակերեւույթին փակչել ջլերին հատուկ ուժով: 

«Խելացի բինտը» ձգվում է մարմնի շարժումից` անշարժ պահելով դրա վրա ամրացված էլեկտրոդները:  Տիտանային ամրալարերի ինկապսուլացիայի շնորհիվ մասնագետները ստուգել են հիդրոգելի` էլեկտրականություն անցկացնելու կարողությունը:    

Էլեկտրոնային բաղադրիչներին ի հավելումն, գիտնականները հիդրոգելի վրա հավասարաչափ բաշխել են ջերմության տվիչներ եւ դեղերով պահեստարաններ, ինչպես նաեւ փողրակներ, որոնք դեղերին հնարավորություն են տալիս հոսել վիրակապային նյութի միջով:  Մարդու վրա փորձարկվելիս վիրակապը հաջողությամբ մարմնի ջերմաստիճանի մոնիտորինգ է իրականացնում, եթե դրա համար տվիչների ցուցումներ կան: 

Այդ վիրակապը կարելի է օգտագործել այրվածքային հիվանդների վերքերի եւ մաշկային ցանկացած հիվանդության բուժման համար:  Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մեքենաշինության ամբիոնի դոցենտ Չժաո Հուանհեն ու իր գործընկերները ցանկանում են հիդրոգելն ի վերջո հարմարեցնել մարմնի ներսում օգտագործելու համար: Օրինակ, վերահսկելու համար արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կամ էլ որպես նեյրոնային զոնդ կիրառելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում