Ինչպե՞ս խուսափել գրիպից եւ դրա բարդություններից. ՀՀ ԱՆ

9 դեկտեմբերի, 2015  21:29

Հայաստանի առողջապահության նախարարությունը գրիպից եւ դրա բարդություններից խուսափելու նպատակով հորդորում է`

խուսափե´ք գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւ մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվե´ք եղանակին համապատասխան, պահպանե´ք հազի եւ փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետեւե´ք անձնական հիգիենային:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում