Ինչպես պատրաստել իրոք օգտակար թեյ

12 դեկտեմբերի, 2015  14:48

Մեզանից շատերն առավոտը չեն պատկերացնում առանց մի բաժակ սուրճի կամ թեյի: Մասնագետները միջոցներ են առաջարկում թեյն առողջության եւ կազմվածքի համար ավելի օգտակար դարձնելու: 

1. Չարժե սոված փորին խմել թեյը: Դա կճնշի ստամոքսահյութի արտադրությունը` խախտելով ստամոքսում թթվի եւ լեղու սովորական հաշվեկշիռը, ինչը կարող է աղեստամոքսային տրակտի բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ: 

2. Խորհուրդ չի տրվում շատ տաք թեյ խմել, որովհետեւ բարձր ջերմաստիճանի պարագայում ըմպելիքը կսկսի գրգռել եւ այրել սկզբում կոկորդը, իսկ հետո կերակրափողը եւ ստամոքսի  լորձաթաղանթը, ինչը կարող է էրոզիայի, խոցերի եւ սպիերի առաջացման պատճառ դառնալ: Մասնագետներն ընդգծում են, որ ջերմաստիճանը  56  աստիճանից բարձր չպիտի լինի:

3. Չարժե չափից շատ թրմել թեյը, հակառակ դեպքում բոլոր վիտամինները, հակաօքսիդանտները եւ ամինաթթուները կոչնչանան: Մասնագետների կարծիքով, շատ թունդ թեյ խմելը եւս վնասակար է: 

4. Ցանկալի չէ նաեւ մի քանի անգամ թրմել թեյը: Մասնագետների խոսքով, լավ տերեւային թեյի եփուկը եռացնելու առավելագույն թիվը երեք-չորս անգամն է, մինչդեռ հոտավետ նյութերով թեյերը կարելի է եռացնել սոսկ մեկ կամ երկու անգամ: 

5. Մասնագետները խորհուրդ չեն տալիս նաեւ շատ թեյ խմել սնունդ ընդունելուց առաջ, որովհետեւ թեյը կարող է  ազդել համերը տարբերակելու կարողության վրա, ինչը մարդուն կստիպի սովորականից շատ ուտել: Ուտելուց անմիջապես հետո թեյ խմել եւս չարժե, որովհետեւ ըմպելիքի դաբաղանյութերը չեն յուրացվի: Մասնագետները խորհուրդ են տալիս թեյ խմել սնունդ ընդունելուց առնվազն կես ժամ անց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում