Վաղաժամ դաշտանադադարի հինգ պատճառ

14 դեկտեմբերի, 2015  22:42

100 կանանցից մեկի մոտ դաշտանադադարի ախտանշանները կարող են սկսվել ոչ թե 50 տարեկանում, այլ 40, կամ նույնիսկ ավելի շուտ: Գինեկոլոգ Շոն Թասսոնը բացատրել է, թե ինչու որոշ կանանց մոտ դաշտանադադարի ախտանշանները ավելի շուտ են սկսվում, քան մյուսների մոտ:

Ժառանգականություն

Եթե ձեր մայրիկի, քույրիկի, տատիկի կամ էլ ուրիշ մոտ ազգականի մոտ վաղ դաշտանադադար է եղել, ապա բացառված չէ, որ այն կարող է նաեւ Ձեզ մոտ լինել: 2011 թ. անցկացված մի շարք հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ դեպքերի 20 տոկոսում վաղաժամ դաշտանադադարը հենց ժառանգական պատճառներ ունի:

Գենետիկ խանգարումներ

FMR1 գենը կապակցված է փխրուն Х քրոմոսոմի ախտաշանի զարգացման հետ: Այդ նույն գենի մուտացիաները (նույնիսկ եթե դուք այդ ախտանշանը չունեք) կարող են ձվարանների խնդիրների պատճառ դառնալ:

Թերների ախտանշանը (որի դեպքում կանայք միայն մեկ Х քրոմոսոմ ունեն) մեկ այլ գենետիկ խանգարում է, որի դեպքում բարձրանում է ձվարանների վաղ հյուծան հավանականությունը:

Աուտոիմունային հիվանդություններ

Աուտոիմունային տիրեոդիտը (վահանաձեւ գեղձի բորբոքումը) ու Ադդիսոնի հիվանդությունը (որի դեպքում մակերիկամները անհրաժեշտ քանակության հորմոն չեն արտադրում) նույնպես կապակցում են ձվարանների վաղաժամ հյուծման հետ: Երկու դեպքերում էլ իմունային համակարգը կարող է գրոհել ձվարանների ֆոլիկուլների վրա: Սա էլ իր հերթին կարող է ձվարանների գործառույթների պնդիրներ առաջացնել:

Ծխել

Ծխելը ու այլ վտանգավոր թույների՝ օրինակ միջատասպանների ազդեցությունը նույնպես բարձրացնում են ձվարանների աշխատանքի խանգարումների հավանականությունը:

Միջին վիճակագրական կինը ծնվում է այնքան ապագա ձվաբջիջներով, որոնք պետք է նրան բավականացնեն մինչեւ 50 տարեկանը: Սակայն վնասակար քիմիկատների ազդեցությունը կարող է հանգեցնել նրան, որ կնոջ ձվաբջիջերը ավելի շուտ կսպառվեն, քան բնությունն էր նախատեսել:

Քիմիաթերապիա ու ճառագայթում

Քաղցկեղի բուժումը (քիմիաթերապիա ու առագայթային բուժում) կարող են վնասել ձվարանների բջիջների գենետիկ նյութին: Վնասի աստիճանը պայմանավորված է նրանով, թե հատկապես ինչ դեղամիջոցներ են գործածվել քիմիաթերապիայի համար ու ինչ չափաբաժիններ՝ ճառագայթային թերապիայի համար: Շատ բան է պայմանավորված նաեւ հիվանդի տարիքով ու բուժման ենթակա օրգանով: Ոմանց մոտ ձվարանների խնդիրներն սկսվում են բուժումից անմիջապես հետո, իսկ մյուսների մոտ՝ ավելի ուշ կամ էլ առհասարակ չեն սկսվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում