Գիտնականները պարզել են առաջին ծննդաբերության իդեալական ժամանակը

15 դեկտեմբերի, 2015  22:46

Այն կանայք, որոնք շատ չեն շտապում հղիանալ, հետագա տարիներին առավել ամուր առողջություն են ունենում, պարզել են հետազոտողները: Առաջնեկին  25-ից 35 տարեկանում ունենալը 40 տարեկանում լավագույն ինքնազգացողություն է ապահովում:  

Հայտնի է, որ տարիքի հետ նվազում են կնոջ հաջող բեղմնավորման եւ հղիության շանսերը: Սակայն ժամանակակից կյանքի ճնշումը հանգեցնում է նրան, որ գեղեցիկ սեռի գնալով ավելի մեծ թվով ներկայացուցիչներ են հետաձգում մայրությունը: Այդ որոշումը կարող է բարդ լինել, սակայն ԱՄՆ-ից գիտնականների հետազոտությունը ցույց է տալիս, որ իրոք չարժե շտապել հղիանալու առումով:  

Բոլոր կանայք, որոնք որոշում են առաջնեկին ծննդաբերել  25-ից հետո եւ մինչեւ 35 տարեկանը, հետագայում`  40 տարեկան հասակում ամենաամուր առողջությունն են ունենում: իսկ երիտասարդ մայրիկները, որոնք երեխա են ունեցել  15-ից 24 տարեկանում, միջին տարիքում ամենափխրուն առողջությունն են ունենում: 

Ընդ որում, պատանի մայրիկները  40 տարեկանում ավելի ամուր առողջություն չեն ունենում, քան կանայք, որոնք առաջին անգամ ծննդաբերել են  20-ից 25 տարեկանում: Օհայոյի պետական համալսարանի գիտնականներն առաջին անգամ պնդել են, որ ավանդաբար խորհուրդ տրվող տարիքից ավելի ուշ հղիանալն   ամենաամուր առողջություն է ապահովում:  

Ներկայումս ԱՄՆ-ում երեխաների մեկ երրորդը ծնվում է   20-ից 24 տարեկան մայրիկներից: Հետազոտության հեղինակները վերլուծել են  3 448 կնոջը վերաբերող տեղեկություններ, որոնք մասնակցել են  1979 թվի հետազոտությանը: Այդ կանանցից յուրաքանչյուրը երեխա է ունեցել  15-ից 35 տարեկանում: Հետո նրանց հետ հանդիպել են ամեն երկու տարին մեկ` 1979-ից մինչեւ 2008 տարեկանը, որպեսզի գնահատեին ընդհանուր առողջական վիճակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում