• Latest news

3 խնդիր, որոնք խանգարում են նիհարել

20 դեկտեմբերի, 2015  11:01

Որոշ մարդիկ, թվում է, ամեն հնարավորն անում են նիհարելու համար, բայց չեն կարողանում նույնիսկ մի երկու կիլոգրամ կորցնել: Մյուսների մոտ նիհարելու գործընթացն ասես վատ չի սկսվում, բայց հետո կանգ է առնում եւ դադարում է առաջ գնալ: Ինչո՞ւ է այդպես ստացվում: Դա կարող է մի քանի պատճառ ունենալ:  

1. Չափազանց քիչ կալորիաները

Շատերը համոզված են, որ նիհարելու համար անհրաժեշտ է գործնականում դադարեցնել ուտելը: Սակայն խնդիրն այն է, որ եթե սկսեք չափից քիչ ուտել, դա բոլորովին չի օգնի նիհարելուն, բայց կարող է առողջական խնդիրներ ստեղծել: Մասնագետների կարծիքով, նիհարելու համար անհրաժեշտ է ոչ թե քաղցել, այլ ճիշտ սնվել եւ սպորտով զբաղվել: 

2. Նստակյաց կյանք

Նիհարել ցանկացող շատ մարդիկ սննդակարգի վրա են կենտրոնանում եւ մոռանում են ֆիզիկական ակտիվության մասին: Միաժամանակ օրգանիզմ մտնող թեկուզեւ քիչ քանակությամբ կալորիաներն անհրաժեշտ է ծախսել, իսկ դրանք ծախսվում են հենց շարժման միջոցով: Բացի այդ, սպորտն օգնում է ճարպային հյուսվածքը մկանայինով փոխարինել: 

3. Հրաժարումը նախաճաշից/ճաշից/ընթրիքից

Եթե դուք հրաժարվում եք սննդի ընդունման որեւէ փուլից, հաջորդ անգամ սնունդ ընդունելիս արդեն ուժեղ քաղց եք զգում եւ ավելի շատ եք ուտում, քան պետք էր: Մասնագետների խոսքով, օրական 2 անգամ սնունդ ընդունելիս մարդն ավելի շատ է ուտում, քան  5 անգամ ընդունելու դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll