• Latest news

Ամերիկացի գիտնականները մարդու թոքեր են աճեցրել

18 փետրվարի, 2014  15:59

Ամերիկացի գիտնականները՝ Տեքսաս նահանգի համալսարանից, առաջին անգամ կարողացել են լաբորատոր պայմաններում մարդու թոքեր աճեցնել:

Գալվեսթոն քաղաքում (Տեքսաս նահանգ) կատարված փորձարկումների համար հետազոտողներն օգտագործել են դժբախտ պատահարի հետեւանքով զոհված երկու երեխայի վնասված, փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերը: Օրգաններից մեկը նրանք մշակել են այնպես, որ դրանից մնացել է միայն կապող հյուսվածքի հիմքը, որի վրա ավելացվել է բջջանյութ մյուս թոքերից: Այնուհետ փորձանմուշը տեղադրվել է սնուցող լուծույթի մեջ: Մոտ մեկ ամիս անց գիտնականներն արձանագրել են, որ  բջիջները սկսել են բազմանալ, եւ շուտով օրգանն աճել է՝ հասնելով նորմալ չափի: Հետո փորձը կրկնել են:

«Մեզ մի տարի պետք եկավ համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ ենք արել,- նշել է հետազոտողներից մեկը՝ Ջոան Նիքոլսը:- Սա պարզապես անհավանական է: Այս ամենն ընդամենը գիտական ֆանտաստիկա էր, իսկ հիմա գիտական փաստ է»: Նրա կարծիքով՝ այդ կերպ աճեցված թոքերը հնարավոր կլինի փոխպատվաստման համար օգտագործել արդեն մոտ 12 տարի հետո:

Արհեստականորեն աճեցված թոքերը գրեթե իսկականի նման են, միայն մի քիչ ավելի փափուկ են եւ առանձնանում են մուգ վարդագույն երանգով:

Առաջիկա երկու տարիներին գիտնականները կփորձեն դրանք խոզերին փոխպատվաստել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll