Շաբաթական երեք հաբ ասպիրին ընդունելը զգալիորեն նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի՝ տերմինալ ձեւին անցնելու ու նաեւ դրանից մահացության հավանականությունը, հավաստիացնում են ամերիկացի գիտնակաները Women's Hospital (Բոստոն) и Harvard T.H. Chan School of Public Health–ից:
Քրիստոֆեր Ալլարդի ղեկավարած հետազոտությանը ավելի քան 22 000 տղամարդ է մասնակցել, որոնց առողջությանը հետեւել են 27 տարվա ընթացքում: Հեղինակները հետեւել են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հաճախությանը ու նաեւ վերլուծել, թե ասպիրինի ընդունումը ինչպես է ազդում այդ հիվանդության զարգացման վրա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրինի կանոնավոր ընդունումը շագանակագեղձի քաղցկեղի տերմինալ ձեւի առաջացման հավանականությունը նվազեցնում է 24 տոկոսով, իսկ դրանից մահացությունը՝ 39 տոկոսով:
Հեղինակները շեշտում են, որ ասպիրինը օգնում է դանդաղեցնել քաղցկեղի զարգացումը, բայց չի կարող ամբողջովին կանխել այն: Նրանք համարում են, որ ասպիրինի կանոնավոր ընդունումը խոչընդոտում է ոսկրային մետաստազների առաջացմանը, սակայն այս կապի մեխանիզմը դեռ պետք է պարզել: Բացի դրանից, առայժմ անհասկանալի է, թե ասպիրինի ո՛ր չափաբաժինն է առավել արդյունավետ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:
Այս հետազոտության արդյունքները,որի մասին գիտնականները պատմել են Սան Ֆրանցիսկոյում՝ American Society of Clinical Oncology Genitourinary Cancers Symposium գիտաժողովի ժամանակ, եւս մեկ անգամ հաստատում է ավելի վաղ ստացված տեղեկություններն այն մասին, որ ասպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն որպես հակաբորբոքային միջոց, այլեւ ուռուցքի տարածումը օրգանիզմում դանդաղեցնելու նպատակով: Ավելի վաղ գիտնականները նաեւ պարզել էին, որ ասպիրինը նվազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Սակայն ասպիրինն ունի նաեւ կողմնակի ազդեցություն՝ այն կարող է աղեստամոքսային արյունահոսություն առաջացնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում