Հնդկաստանում առանց գլխի կեսի եւ հսկայական աչքերով աղջիկ է ծնվել (ֆոտո)

26 հունվարի, 2016  23:45

Հնդկաստանում աղջիկ է ծնվել առանց գլխի կեսի եւ հսկայական, դուրս թռած աչքերով: Աղջիկը լույս աշխարհ է եկել բնական ծննդաբերությամբ, եւ շուտով ամբողջ քաղաքը (Ամրոհա, Ուտտաչ-Պրադեշի նահանգ) հավաքվել է հիվանդանոցի շուրջ «հրաշք-երեխային տեսնելու»:

Գինեկոլոգ Քուսում Լատան նշել է, որ երեխայի գանգն ինչպես հարկն է, չի ձեւավորվել, իսկ աչքերն անհամաչափորեն մեծ եւ բաց էին ծնվելու պահին: Ավելին, աղջիկը լաց չէր լինում եւ չէր շարժվում ծնվելուց հետո: Գինեկոլոգի խոսքով, նման թերությունները պտղի մոտ կարող են ի հայտ գալ հղիության ընթացքում մոր սխալ եւ ոչ կանոնավոր սննվելու հետեւանքով:  «Հենց այդ պատճառով մենք` բժիշկներս անընդհատ խոսում ենք հղիության ընթացքում բժշկին կանոնավոր այցելությունների անհրաժեշտության մասին, որպեսզի կարողանանք խորհուրդներ տալ եւ կանխարգելել պտղի մոտ նման բնածին անկանոնությունները», - ասել է նա:

Դժբախտաբար, ծննդից երկու օր անց աղջիկը մահացել է սրտի կանգից: Բժիշկ Քումատի Լատայի խոսքով, զարմանալի է, որ նա այդքան երկար ապրել է: Ավելին, զարմանալի է, որ մայրը դիմացել է ծննդաբերությանը, չէ՞ որ այն ընթացել էր լուրջ բարդացումներով եւ կինը շատ արյուն էր կորցրել:

Այժմ 32-ամյա մայրը, որը մինչ այդ արդեն 3 առողջ երեխա էր ծննդաբերել, դուրս է գրվել հիվանդանոցից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում