Բնավորության ո՞ր գծերն են մեծացնում քաղցկեղի առաջացման ռիսկը

4 փետրվարի, 2016  01:52

Հոգեմարմնականության երեւույթը գիտությանը վաղուց է հայտնի. մարդու հենց հոգեբանական վիճակն է հանգեցնում մի շարք հիվանդությունների զարգացման, որոնց թվում կարող ենք ներառել նաեւ քաղցկեղը:  Իսկ բնավորության ճշգրիտ ինչ գծեր եւ ապրումներ կարող են մեծացնել մարդու մոտ քաղցկեղային հիվանդությունների զարգացումը: Այդ մասին մեզ պատմել է հոգեբան Իրինա Ծատուրյանը: 

• Սթրեսը: Որոշ մասնագետներ պնդում են, որ մանուկ հասակում ապրված սթրեսը կարող է հետագայում քաղցկեղի հանգեցնել: Այլ մասնագետներ կարծում են, որ ուռուցքների պատճառ կարող է դառնալ նաեւ հասուն տարիքում ապրված սթրեսը: 

• Փոխվելու եւ հարմարվելու անկարողությունը: Որոշ մարդիկ ի վիճակի չեն փոխվել եւ հարմարվել փոփոխվող աշխարհին:  Նման մարդիկ կարող են, օրինակ, բուժումն անավարտ թողնել, ոչ էլ սիրում կամ ուզում են աշխատել իրենց վրա:  

• Բացասական հույզեր: Եթե մարդը շատ բացասական հույզեր է ունենում եւ ապրումներն անընդհատ իր մեջ է պահում, չի արտահայտում, դա եւս կարող է բարձրացնել նրա մոտ մի շարք հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղայինների առաջացման: 

• Նեղացկոտությունը: Հոգեբանի կարծիքով, կուտակված վիրավորանքը եւս կարող է ուռուցքային հիվանդությունների հանգեցնել: 

• Ապագան կոնկրետ մի մարդու հետ կապելու սովորությունը: Եթե մեկն իր ապագան կապում է կոնկրետ մարդու եւ միայն նրա հետ, կարող են խնդիրներ առաջանալ, հատկապես եթե այդ մարդուն ինչ-որ բան պատահի: 

Հասկանալով, թե բնավորության ինչ գծեր են մեծացնում քաղցկեղի առաջացման ռիսկը` մարդը, ինչպես նշել է հոգեբանը, կարող է սկսել աշխատել իր վրա, ինչը նրան կօգնի հնարավորինս նվազեցնել ռիսկերը: 

Արժե նաեւ նշել, որ քաղցկեղի ի հայտ գալու պատճառները մինչ այժմ մինչեւ վերջ հայտնի չեն, եւ գիտությունն այս պահին չի կարող միանշանակ պատասխանել այն հարցին, թե ինչու են որոշ մարդկանց մոտ ուռուցքային հիվանդություններ առաջանում: Համարվում է, որ դրանում իրենց դերն են խաղում եւ սթրեսները, եւ գենետիկան, եւ կենսակերպը, եւ շատ այլ գործոններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում